Դավիթ Անանյանն ընդունել է «Ռապիսկան սիսթեմս»-ի ներկայացուցիչներին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է «Ռապիսկան սիսթեմս» ընկերության վաճառքի տնօրեն Անգուս Ֆոուլին և կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ լրատվականից: Դավիթ Անանյանը ողջունել է ներկաներին և կարևորել նման կազմակերպությունների հետ ՊԵԿ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն կարող է նպաստել Պետական եկամուտների կոմիտեի վերահսկողության համակարգերի կատարելագործմանը:

Անգուս Ֆոուլն իր հերթին շնորհակալություն է հայտնել Դավիթ Անանյանին ընդունելության համար, բարձր է գնահատել ՀՀ ՊԵԿ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը և նշել, որ երկրի սահմանների տնտեսական պաշտպանության առաքելությունը շատ կարևոր նշանակություն ունի:

Կողմերն ընդգծել են նաև 25 տարվա համագործակցության կարևորությունը և հավելել, որ հետագայում այն կարելի է զարգացնել այլընտրանքային ուղղություններով՝ բարձրացնելով պետական եկամուտների հավաքագրման և հակակոռուպցիոն գործունեության արդյունավետությունը:

Ի նշան համատեղ արդյունավետ աշխատանքի՝ ընկերությունը ՊԵԿ-ին է տրամադրել ձեռքի օգտագործման սքանավորման համակարգ, որը նոր, առավել արդիական անվտանգության ապահովման միջոց է: