«Doing Business-Հայաստան 2020»-ում «գույքի գրանցման» վարկանիշը բարելավել է իր դիրքն աշխարհում, իսկ Հայաստանում երկրորդ տեղում է. Կադաստրի կոմիտե

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Կադաստրի կոմիտեից տեղեկացնում են, որ «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) 2020 թվականի՝ Հայաստանին վերաբերող զեկույցի համաձայն, Կադաստրի կոմիտեի պատասխանատվության ներքո գտնվող «Գույքի գրանցման» բաժնի ցուցանիշը 190 երկրների մեջ նախորդ տարվա 14-րդ-ից բարձրացել և զբաղեցրել է 13-րդ  հորիզոնականը՝ հավաքելով 88.6 միավոր: Համեմատության համար, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջին միավորն այս բաժնում 75.8 է։

Իսկ Հանրապետության մյուս  գերատեսչությունների պատասխանատվության տակ գտնվող բաժինների մեջ «Գույքի գրանցում» բաժնի վարկանիշը 2-րդ տեղում է:

Յուրաքանչյուր երկրի «Գույքի գրանցում» բաժնի առաջընթացի ցուցիչը հաշվարկվում է 4 հիմնական չափանիշներով՝

1.     Գույքի գրանցման գործընթացում ներառված քայլերի քանակը: Առավելագույն միավորը տրվում է նվազագույն քայլերով գործընթաց ունեցող երկրին:

2.     Ժամանակային ցուցիչ, որը հաշվարկվում է գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ օրերի քանակով: Առավելագույն միավորը տրվում է նվազագույն տևողությամբ գործընթաց ունեցող երկրին:

3.     Արժեքային ցուցիչ, որը մատնանշում է գործընթացի համար անհրաժեշտ ծախսի չափը: Ծախսերը հաշվարկվում են գույքի արժեքի տոկոսային հարաբերությամբ և, նախատեսվում է, որ այն պետք է հավասար լինի մեկ շնչին բաժին ընկնող եկամտի հիսունապատիկին:

4.    Որակի ապահովման ցուցիչ, որն իր հերթին բաղկացած է հինգ այլ ցուցիչներից՝ ենթակառուցվածքների հուսալիություն, տեղեկատվության թափանցիկություն, աշխարհագրական ծածկույթ, հողային վեճերի լուծման մեխանիզմներ և սեփականության իրավունքների հավասար հասանելիություն: Առավելագույն միավորը տրվում է որակի ապահովման առավելագուն միավորն ունեցող երկրին:

2020 թ. զեկույցի ցուցիչները հաշվարկված են մինչև 2019 թ. մայիսի 1-ը գրանցված տվյալների հիման վրա։

—