ՀՀ-ն բարձր տեղեր է գրավում տաղանդների առկայությամբ, բայց ցածր տեղեր՝ նրանց պահելու կարողությամբ. կրթության փորձագետ

Լուրեր

05.06.2026 | 20:56
Բանավեճի պնդումները՝ սխալներից մինչև մանիպուլյացիաներ․ Factor TV-ի ստուգումը՝ իրական ժամանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:51
Ներքին Չարբախում ընդդիմադիրների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է. ՆԳՆ
05.06.2026 | 20:48
CNN-ը պնդում է՝ պատերազմի ընթացքում Իսրայելն Ադրբեջանում գաղտնի զորքեր է տեղակայել ու գործողություններ արել Իրանի դեմ․ Բաքուն հերքում է
05.06.2026 | 20:30
Երևանում մեկնարկել է Չեխիայի վիզաների դիմումների ընդունման կենտրոնի աշխատանքը
05.06.2026 | 20:16
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:12
1 մլրդ դրամից ավելի է ծախսվել արտահիմնադրամային միջոցներից․ Եգորյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 19:59
«Քաղաքացիական պայմանագրի» ամփոփիչ հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 19:49
Ներքին Չարբախում վիճաբանություն և վրաերթ․ ՔՊ-ի աջակիցների մասնակցության մասին պնդումների ֆոնին ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
05.06.2026 | 19:43
Թաթոյանը պնդում է՝ Փաշինյանի իշխանությունը մեծացրել է Ռուսաստանից կախվածությունը․ որ պնդումն է ճիշտ, որը՝ սխալ
05.06.2026 | 19:30
ՀՀ-ն զենք է վաճառել 2 երկրի․ նոր երկրների վաճառքներ կլինեն․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 19:29
ՄԻՊ-ը ուսումնասիրում է «Արմատ մեդիա»-ում իրականացված խուզարկության հանգամանքները
05.06.2026 | 19:20
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
05.06.2026 | 19:17
Կրեմլի «Մատրյոշկա»-ն կեղծ լուրերի նոր շարք է տարածում Հայաստանի մասին․ The Insider
05.06.2026 | 19:14
ԿԸՀ-ն ժամը 22:00-ին նիստ կգումարի՝ քննելու «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դիմումը
05.06.2026 | 19:10
Էլինա Ավանեսյանը մրցաշարի կմասնակցի Հայաստանի հավաքականի կազմում
Բոլորը

Կրթության և գիտության բյուջետային ծախսերի արդյունավետության մասով որոշ առաջարկներ ներկայացրել ենք Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարություն, հուսով ենք՝ այն չափորոշիչները, որոնք կիրառվում են արդյունավետության գնահատման համար, մեր կատարած առաջարկությունների հիման վրա որոշակիորեն կվերանայվեն և կփոփոխվեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի կրթության փորձագետ Արմեն Քթոյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է նվազագույն ծախսերով առավելագույն արդյունավետություն ունենալ, փորձագետը բացասական պատասխան տվեց։

«Չես կարող մինիմալ ծախսերով առավելագույն արդյունք ապահովել։ Խնդիրը պետք է բաժանել երկու մասի՝ կա՛մ պետք է մինիմալ ծախսերով ֆիքսված արդյունք ապահովես, կա՛մ առավելագույն արդյունք ապահովես ֆիքսված ծախսերով»,- նշեց նա:

Արմեն Քթոյանի խոսքով՝ չնայած մինչև 2022 թվականը ծախսերի աճ է նախատեսված, բայց, ըստ էության, որակական կամ հարաբերական ցուցանիշների առումով տեղաշարժ չկա:

«Խնդիրների այն մասը, որը կար և հնարավոր էր արդյունավետության բարձրացման լուծումներ առաջադրել՝ հավելյալ ծախսերի պարագայում, չի նախատեսվում։ Կարելի է ենթադրել, որ ԿԳՄՍ նախարարության կարևոր շեշտադրումը ոչ թե ծախսերի ավելացումն էր, այլ վերաբաշխման միջոցով դրանց արդյունավետ օգտագործումը։ Իմ գնահատմամբ՝ Կառավարությանը հաջողվել է ծախսերի այնպիսի վերաբաշխում անել, որը հնարավորություն է տալիս ծախսերի ոչ էական ավելացման պարագայում ավելի բարձր արդյունավետության մասին խոսել»,- ասաց Քթոյանը։

Անդրադառնալով գիտությանը հատկացվող ֆինանսավորմանը՝ բանախոսը նշեց, որ 2020 թվականի բյուջեի նախագծով գիտության ոլորտի համար էական տեղաշարժեր նախատեսված չեն։

«Գիտության ու ինովացիաների զարգացման մասով կարևորագույն խնդիրը տնտեսության կողմից պատվեր իջեցնելն է։ Գիտության զարգացումը կարող է հնարավոր լինել տնտեսության զարգացման, տնտեսությունում մրցակցային դաշտի ակտիվացման, խորացման պարագայում։ Հայաստանը համեմատաբար բարձր տեղեր է գրավում տաղանդների առկայությամբ, բայց ցածր տեղեր է զբաղեցնում տաղանդներին պահելու կարողությամբ»,- ասաց Արմեն Քթոյանը։

Հարցին՝ գիտությունը, կրթությունը, սպորտն ու մշակույթը մեկ նախարարությունում համատեղելը որքանո՞վ է ճիշտ աշխատանքի արդյունավետության առումով, կրթության փորձագետը նկատեց, որ նման հարցի կարելի է պատասխանել, երբ այս համակարգը գոնե 5 տարի աշխատի։

«Մյուս կողմից՝ մենք նախարարությունները պատկերացնում ենք այնպիսի կառույցներ, որոնք ամեն ինչի համար պատասխանատու են։ Մինչդեռ, եթե նախարարությունը դիտարկենք իր իրական առաքելության մեջ, այսինքն՝ քաղաքականության մշակում և իրականացում, ապա նախարարությունից շատ բան պետք չէ սպասել»,- նշեց Քթոյանը։

Նա նկատեց, որ Կառավարությունը որոշել է հիմնավոր մոտենալ նախնական և միջին մասնագիտական կրթությանը և այստեղ 22.6%-ով ավելացրել է ֆինանսավորումը։

«Լուրջ տեղ է տրվում նախնական և միջին մասնագիտական կրթությանը։ Միայն մեզ մոտ է, որ բարձրագույն կրթություն չունենալը թերարժեքության զգացում է առաջացնում։ Մեզ մոտ բարձրագույն կրթությունն ինքնանպատակ է։ Քոլեջում սովորում են, որովհետև այդպես հեշտ է բուհ ընդունվել: Այս խնդիրը գիտակցվում է, դրանով է պայմանավորված, որ էական ավելացում կա նախնական և միջին մասնագիտական կրթության ծրագրի ոլորտում։ Ըստ էության՝ առաջին անգամ զգալի ֆինանսավորում է հատկացվում կրթական հաստությունների շենքային բարելավումների համար»,- նշեց նա։

Կրթության փորձագետը գտնում է, որ մեր բուհերը բացառիկ են աշխարհում այն առումով, դրանց ֆինանսավորման շուրջ 90%-ը ձևավորվում է ուսանողների վարձավճարներից։

«Ես զարգացած երկրներում նման բուհ չեմ պատկերացնում։ Ուսանողից կախված լինելը հանգեցրեց նրան, որ բուհերը, համալսարանները թուլացրեցին ընդունելության պահանջները, իրար հետ մրցակցում են՝ ով ավելի կհեշտացնի ուսանող բերելու պրոցեսը, արդյունքում ուսանող են դառնում մարդիկ, ովքեր այլ պայմաններում չէին մտածի բուհ ընդունվելու մասին։ Խաթարվում է կրթական միջավայրը, և չես կարողանում բարձր վարձատրվող մասնագետներ ներգրավվել»,- ասաց Արմեն Քթոյանը։

Վերջինի դիտարկմամբ՝ հաջորդ տարվա բյուջեի նախագծում մի կարևոր քայլ է արված արդյունավետության բարձրացման մասով. այնտեղ կա այլ ծախսեր հոդվածը, որտեղ նախկինում բավականին մեծ գումարներ են կենտրոնացվել։ Հիմա հատկացվող գումարը կրճատվել է, այսինքն՝ ինչո՞ւ անենք ավելի ծախսեր, որոնք չեն վերահսկվում, եթե կարելի է, օրինակ, տիպային-մոդուլային դպրոց կառուցել։

«2020 թվականի բյուջեի նախագծի մասով այլ առանձնահատկություն ևս ներկայացնեմ. բարձրագույն և հետբուհական կրթության մասով էական փոփոխություններ նախատեսված չեն։ Սա մի կողմից տարակուսելի է, մյուս կողմից էլ՝ Կառավարության ուղերձն է, որ բուհերն իրենք իրենց ֆինանսավորման աղբյուրները բազմազանեցնեն»,- եզրափակեց կրթության փորձագետը: