«Մեր նպատակն է շարունակել բարելավվել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը». Դավիթ Բեգինյան

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հարկադիր կատարումն ապահավող  ծառայությունից տեղեկացնում են, որ ամփոփվել են  առաջատար և գլխավոր խմբի հարկադիր կատարողների ատեստավորման արդյունքները:    Հոկտեմբերի 15-24-ը անցկացված ատեստավորմանը մասնակցել են Ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ու մարզային ստորաբաժանումների 73 հարկադիր կատարող:

Ատեստավորման հանձնաժողովի նախագահ,  Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը հանձնարարել է, որ ատեստավորվողները հանդես գան օրենսդրական բարեփոխումների և աշխատանքի կազմակերպման նոր  առաջարկություններով, միաժամանակ հիմնավորելով դրանց կիրառելության արդյունավետությունը:

«Իրավական գիտելիքներից, գործնական կարողություններից բացի, յուրաքանչյուր հարկադիր կատարողից ակնկալում եմ՝ լինել վճռական և նախաձեռնող, հանդես գալ օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկներով, որովհետև մեր ամենօրյա գործնական աշխատանքի ընթացքում են առաջ գալիս այն խնդիրները, որոնք օրենսդրական կարգավորման կարիք ունեն: Մեր նպատակն է շարունակել բարելավվել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: Քաղաքացին հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը պետք է ընկալի  ոչ թե որպես պատժիչ օղակի,  այլև իր  խախտված իրավունքը  վերականգնող կառույցի», -ասել է Դավիթ Բեգինյանը:

Հիշեցնենք, որ ատեստավորումն անցկացվում է՝ համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի, ըստ որի՝ յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Հարկադիր կատարողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ: