Հայաստանը հետընթաց է արձանագրել. վարչապետը նախարարից պարզաբանում պահանջեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 21:18
ՏԻՄ ընտրություններում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 27 հաղորդում է ստացվել, 8 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին․ ՆԳՆ
29.11.2026 | 21:05
Կապանի ընտրությունների առաջին արդյունքները․ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքն» առաջատար է
29.11.2026 | 20:44
Ընտրողների ուղղորդում, այլ անձի փոխարեն քվեարկություն և դիտորդների իրավունքների սահմանափակում․ «Ականատեսը»՝ ՏԻՄ ընտրությունների մասին
29.11.2026 | 20:30
Հայտնի է՝ երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը
29.11.2026 | 20:20
Փաշինյանը հանցավոր ինքնավստահությամբ ժողովրդի մոտ կարծիք է ձևավորում, որ ընդդիմությունը կողմ է. Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 20:09
Քվեարկությունն ավարտվեց. մեկնարկում է քվեների հաշվարկը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 20:00
«Չեմ կարդացել, բայց դեմ եմ»․ Սահմանադրության նախագծի մասին կարծիքների ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 19:46
Թող իրենց շարքերում վերափոխված հանրապետականներին գտնեն. Գոհար Մելոյանը` Արեն Մկրտչյանի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:32
Կառուցողական աշխատանք եմ ակնկալում. ԼՀԿ թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:16
Կայացել է Իջևան համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը
29.11.2026 | 18:41
Գոհար Մելոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 18:35
Ռեբրենդինգ եղած հանրապետականներն են, շամպուն, կոլա, պեռաշկի էին բաժանում ընտրություններին. Արեն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 18:25
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Մեծաձորում է, ամենացածրը՝ Մեծամորում․ ժամը 17։00-ի տվյալները
29.11.2026 | 18:10
Լոռու մարզպետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 17:52
Սևանի համայնքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարին ոստիկանություն բերման ենթարկելու մասին տեղեկությունը կեղծ է․ ՆԳՆ
Բոլորը

Այսօր Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Doing Business»-ի հրապարակած զեկույցով Հայաստանը խնդրահարույց գնահատական ունի, և մեր երկիրը որոշակիորեն զիջել է դիրքերը։ Վարչապետը նախարարին խնդրեց ներկայացնել պատճառները։

էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկն այս տարի առաջին անգամ փոխել է իր գնահատման մեթոդաբանությունը «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» կոչվող ցուցիչը հաշվարկելու առումով։

«Այսինքն՝ այս ցուցիչն առանձին վերցված ունի 6 առանձին ենթացուցիչներ, որոնք նախորդ տարվա գնահատման ժամանակ որակվում էին, թե մեր իրավակարգավորումները որքանով են պաշտպանում փոքր բաժնետերերի շահերը։ Այս տարի, սակայն, Համաշխարհային բանկն իր գնահատման մեթոդաբանության մեջ ոչ միայն իրավական կարգավորումների առկայությունն է հաշվի առնում, այլ հաշվի է առնում, թե դրանց արդյունքում բորսայում քանի ցուցակված կազմակերպություններ կան մասնավոր, ոչ պետական, որոնք բաժնետոմսեր են շրջանառում։ Բորսայի կայացվածությունը դարձել է որպես գնահատման հիմք։ Եվ եթե բորսայում առկա փաստացի կազմակերպությունների քանակը 10-ից պակաս է, ապա 3 ենթացուցիչների մասով տրվում է 0 միավոր։ Այս պատճառով մենք կորցրել ենք դիրքը»,- մանրամասնեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։