ՌԴ-ն բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ զենքի մրցույթի խափանման հետ կապված

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվան բողոքի նոտա կհղի Երևանին՝ զենքի մրցույթի խափանման հետ կապված, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը: Այս մասին նշվում է փաստաթղթում, որի պատճենը հայտնվել է ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ:

Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսին ՀՀ Պաշտպանության նախարարությունն առաջին անգամ մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթ է հայտարարել: Պահանջված չափանիշներին համապատասխանել է միայն ռուսական «Промтехнологии» խմբի մաս կազմող ORSIS-ը, որը տարիներ շարունակ Հայաստանին զենք և զինամթերք է մատակարարել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մրցույթը փակվել է՝ առանց պատճառները պարզաբանելու: Օգոստոսին ORSIS-ը դիմել է վերաքննիչ հանձնաժողովին, իսկ Հայաստանում նրա շահերը ներկայացնող իրավաբանը հայց է ներկայացրել:

Բողոքի նոտան արդեն ռուսական ԱԳՆ-ում է և առաջիկա օրերին դիվանագիտական ուղիներով կփոխանցվի հայկական կողմին, ՌԻԱ Նովոստիին ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

Փաստաթուղթը ստորագրվել է հոկտեմբերի 22-ին, ՌԴ առևտրի և արդյունաբերության փոխնախարար Օլեգ Ռյազանցևի կողմից: Այն հասցեագրվել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Դրանում նշում է, որ մրցույթին ORSIS-ի մասնակցության հայտն «առանց ծանրակշիռ հիմնավորման մերժվել է», իսկ ընկերությունը ներառվել է «անբարեխիղճ մատակարարների ցանկում»:

«Խնդրում եմ դիտարկել ստեղծված իրավիճակը և ցուցումներ տալ այն կարգավորելուն  ուղղված միջոցներ ձեռնարկելու մասին»,- նշված է ռուսական ԱԳՆ-ին ուղղված դիմումում: