Երկաթուղին 10 տոկոսով կբարձրացնի աշխատակիցների աշխատավարձը. Սուրեն Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները գործադուլ են իրականացնում, և հարց հնչեցրեց՝ արդյոք վարչապետի ու «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հանդիպման ժամանակ բարձրացվե՞լ է աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը։

Հարցին անդրադարձավ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ երկաթուղին 10 տոկոսով կբարձրացնի աշխատակիցների աշխատավարձը։

«Երեկ ուշ երեկոյան մեքենավարների հետ հանդիպում է ունեցել տրանսպորտի գծով իմ տեղակալը, իհարկե, խնդիրը Հարավկովկասյան երկաթուղու և աշխատողների միջև է, սակայն, բնականաբար, մենք չենք կարող նայել՝ ինչ է կատարվում ու ինչքան կտևի այդ գործադուլը։ Մենք, բնականաբար, խնդրի կարգավորմանն աջակցում ենք, բայց միևնույն ժամանակ պիտի նշեմ, որ սա պետք է կարգավորվի երկու կողմի փոխհամաձայնությամբ։ Վաղը պատրաստվում եմ հանդիպել գործադուլավորների հետ։ Հարավկովկասյան երկաթուղու գործընկերները պատրաստակամություն են հայտնել 10 տոկոսով բարձրացնել աշխատավարձը։ Հիմա պետք է քննարկենք աշխատողների հետ, հասկանանք՝ ի՞նչ լուծում կարող ենք գտնել»,- ասաց նա։

Պապիկյանը նշեց, որ ինքը նոյեմբերի 6-ին մեկնելու է Մոսկվա, հանդիպում է ունենալու Բելոզյորովի հետ, քննարկելու են երկաթուղու զարգացման մի շարք ուղղություններ։

 

Մանրամասները՝ տեսանյութում։