Մարտից սկսած ստացել եմ 1.5 մլն դրամ աշխատավարձ. Զարուհի Բաթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Կարծում եմ՝ այս հարցին այսօր ՀՀ վարչապետը կպատասխանի, այդ ամենի վերաբերյալ նաև հայտարարություն է տարածվել բոլոր հիմնավորումներով: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք ինքս ինձ հետ հաշտ եմ, քանի որ արդեն մի քանի ամիս է, շնորհիվ պարգևավճարների, ստանում եմ 1.5 մլն դրամ աշխատավարձ, ապա ես աշխատանքի եմ անցել այն աշխատավարձով, որով նախկինում աշխատել եմ թե՛ որպես փոխնախարար, թե՛ որպես նախարար: Այսինքն՝ այս մասով որևէ խնդիր կամ ակնկալիք չեմ ունեցել, պարզապես դա եղել է հանձնարարական»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով վարչապետի գաղտնի հանձնարարականին, որով բարձրացել է նախարարների, փոխնախարարների և գլխավոր քարտուղարների աշխատավարձը:

Նրա խոսքով՝ չի կարող բացատրել, թե ինչո՞ւ է վարչապետը գաղտնի հանձնարարական տվել աշխատավարձերի բարձրացման համար, քանի որ հարցի հասցեատերն ինքը չէ:

Ինչ վերաբերում է նախարարությունում տրված պարգևավճարներին՝ Զարուհի Բաթոյանն ասաց, որ այդ ամենն իրականացվել է հրամանների հիման վրա և հասանելի է եղել բոլորին: Նա նաև տեղեկացրեց, որ մարտից սկսած՝ ստացել է 1.5 մլն դրամ աշխատավարձ:

Հարցին՝ արդյո՞ք իր աշխատավարձը 1.5 մլն դրամից ավելի պետք է լինի, նման անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, Զարուհի Բաթոյանը պատասխանեց, որ նման տեղեկություն չունի, նման քննարկում ու խնդիր չկա: «Նախարարների աշխատավարձի բարձրացման հարցի քննարկումները բաց են եղել, բոլորիդ էլ հայտնի է, մենք անընդատ խոսել ենք այն մասին»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան