Հովհ. Թումանյանի թանգարանում կազմակերպվել է համահայկական թումանյանական օլիմպիադա

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հ. Թումանյանի թանգարանը կազմակերպել է համահայկական թումանյանական օլիմպիադա, որին մասնակցել է Երևանի և մայրաքաղաքի շուրջ 300 դպրոցի ավելի քան 3300 աշակերտ:

«Գրողի թանգարանում այսօր տեղի է ունեցել թումանյանական օլիմպիադայի հաղթողների պարգևատրումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

Ողջունելով մասնակիցներին` նախարարը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր նախաձեռնության կազմակերպիչներին և մասնակիցներին:

«Հոբելյանական միջոցառումների մեջ օլիմպիադան առանձնանում է մասնակիցների ներգրավվածությամբ,  ընդգրկվածությամբ, նաև լրացուցիչ հնարավարություն է Թումանյանի ստեղծած բովանդակությունը կամրջելու և ամրապնդելու մեր պատանիների գիտակցության մեջ: Թումանյանն այն եզակի մեծերից է, որը ամենամեծ դերակատարությունն է ունենում մեր ինքնության և մտածողության ձևավորման վրա: Այն, ինչ մենք անում ենք հոբելյանական տարվա ընթացքում,  իրականում քիչ է, պետք  է լրացուցիչ ջանքեր գործադրենք, որպեսզի մեր նախաձեռնություններում նոր բովանդակություն ստեղծենք»,- նշել է նախարարը` շնորհավորելով օլիմպիադայի մասնակիցներին և հաղթողներին:

Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը նշել է, որ օլիմպիադայի առաջին փուլը տեղի է ունեցել մարտ ամսին` դպրոցներում: Մասնակիցներից երկրորդ փուլ է անցել շուրջ 400 աշակերտ, որոնցից հաղթող է ճանաչվել  5, խրախուսական մրցանակի արժանացել`  7 աշակերտ :

Թանգարանի տնօրենն իր խոսքում նշել է, որ ծրագրի նպատակն է ամրապնդել Հ. Թումանյանի և այսօրվա պատանու բարեկամությունը, հարցաշարերի յուրահատուկ ձևի մեջ նոր գիտելիքներ փոխանցել նրանց, ինչպես նաև առիթ ստեղծել տարբեր մարզերի հասակակից դպրոցականների համար՝ հանդիպելու մեկ հարթակում։

Միջոցառման ավարտին «Արեգնազան» կրթահամալիրի սաները ներկայացրել են Հ. Թումանյանի հեքիաթների բեմականացումը»,- ասված է հաղորդագրությունում: