Սիրիայի կառավարությունն ու քրդական ուժերն արձագանքել են հրադադարի հաստատմանը

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիայի կառավարությունը և տեղի քրդական ուժերն արձագանքել են նախօրեին թուրք-ամերիկյան բանակցությունների ընթացքում Սիրիայի հյուսիսում հաստատված հրադադարին. գրում է ermenihaber-ը:

Սիրիայի կառավարությունից հայտնել են, որ  Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինուժի նախաձեռնած ռազմական գործողությունը դադարեցնելու մասին համաձայնությունը «անորոշ» է։

Սիրիայի քրդական ուժերի ազդեցիկ հրամանատարներից գեներալ Մազլում Քոբանին հայտնել է, որ իրենք ընդունում են Թուրքիայի հետ համաձայնությունը և քայլեր կձեռնարկեն, որպեսզի ի կատար ածվեն համաձայնության կետերը։

Միաժամանակ նա նշել է, որ քուրդ զինյալները չեն հեռանա մնացած տարածքներից։

«Մեր ուժերը մնացած տեղերում կշարունակեն պահպանել իրենց ներկայությունը։ Մյուս շրջաններում էլ հրադադար հաստատելու մասին պետք է խոսվի, սակայն ոչ մի ժողովրդագրական պատկեր չպետք է փոխվի»,- ասել է գեներալը։

Թեմային արձագանքել է նաև Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն կուսակցության» (PYD) խոսնակ Սալիհ Մուսլիմը՝ նշելով, որ ինքը նույնպես ողջունում է հրադադարի հաստատումը։ Չնայած դրան, նա զգուշացրել է, որ ցանկացած հարձակման դեպքում իրենց կողմից լինելու է պատասխան հարված։

Հիշեցնենք, որ թուրքերը և ամերիկացիները պայմանավորվել էին, որ Սիրիայի հյուիս-արևելքում 120 ժամով կրակի դադարեցում կլինի, որի ընթացքում քուրդ զինյալները պետք է հեռանան Եփրատի արևելքից։ ԱՄՆ-ն աջակցելու է «Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (YPG) դուրսբերմանը տվյալ գոտուց։