ՄԻՊ աշխատակազմը ԱԱԾ-ի հետ քննարկել է Հրայր Թովմասյանի հորը, դուստրերին ԱԱԾ հրավիրելու հարցը

Լուրեր

03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը և Red Eagles-ը բաց նամակ են հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ազգային անվտանգության ծառայության հետ երեկ քննարկել է Հրայր Թովմասյանի հորը, դուստրերին ԱԱԾ հրավիրելու և նրանց իրավունքների հետ կապված հարցեր։

Պաշտպանի աշխատակազմն ուշադրության ներքո է պահում թեմայի հետ կապված հարցերը։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրին ՄԻՊ-ի գրասենյակից։

Հիշեցնենք, որ երեկ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ԱԱԾ-ն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հորը և դուստրերին հրավիրել է հարցաքննության։ Իսկ ավելի ուշ տեղեկացանք, որ ԱԱԾ աշխատակցիները եղել են Հրայր Թովմասյանի հայրական տանը։

Հիշեցնենք նաև, որ երեկ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։ Հաղորդագրության մեջ հանցագործություն կատարած անձանց անուններ նշված չէին, բայց Արման Բաբաջանյանը, հիշեցնենք, դիմել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պահանջելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի արարքներին տալ քրեաիրավական գնահատական։ Հաղորդման մեջ Բաբաջանյանը գրել է, թե Հրայր Թովմասյանը «զավթել է բարձր դատարանի լիազորությունները»։

Լիլիթ Շաբոյան