«Շնորհակալությո՛ւն, աշխարհ». Երախտագիտության յուրահատուկ ֆլեշմոբ Գյումրիում՝ «Ավրորա ֆորումի» շրջանակում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Ավրորա ֆորումի» շրջանակում հոկտեմբերի 17-ը հայտարարված էր Գյումրու օր։ Մարդասիրական նախաձեռնության հիմնական միջոցառումներն անցկացվեցին հենց Գյումրիում՝ մարդասիրության, բարեկամության ու երախտագիտության խորհրդի ներքո։

Միջոցառումների մեկնարկը տրվեց Գյումրիի Վարդանանց հրապարակում՝ Երախտագիտության՝ «Thank you, world» ֆլեշմոբով, որին մասնակցում էին Գյումրիի դպրոցների, մանկատների, հատուկ հաստատությունների սաները։  Դպրոցականներն այսպիսով իրենց մարդասիրական յուրահատուկ ֆոտոուղերձը հղեցին աշխարհին՝ կրկնելով նաև 100 տարի առաջ Ալեքսանդրապոլում ցեղասպանությունից փրկված մանուկների կողմից արված «AMERICA WE THANK YOU» ակցիան։ Այն արվել էր 1920-ական թվականներին 2.000 հայ որբերի կողմից, որոնք այդ կերպ իրենց շնորհակալությունն են հայտնել Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեին՝ ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին ու որբերին օգնելու համար։

Ի դեպ՝ «Ավրորա ֆորումի» շրջանակում կազմակերպված միջոցառումներին մասնակցելու Գյումրի էին եկել նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, Նիկոլա Ազնավուրը, «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ Թոմ Քաթինան ու Մարգարեթ Բարանկիցեն, այս տարվա նոմինանտներն ու բարի կամքի դեսպանները, որոնք ևս մասնակցեցին Երախտագիտության ֆլեշմոբին։

«Սա յուրահատուկ շնորհակալություն է այն մարդկանց, որոնք շուրջ 100 տարի առաջ մոտ մեկ միլիոն կյանք են փրկել, օգնել 130 հազար որբերի»,- իր խոսքում ասաց «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան։

Հյուրերը նաև շրջայց կատարեցին Գյումրիի պատմական կենտրոնում՝ ծանոթանալով քաղաքի ճարտարապետությանն ու մշակութային ժառանգությանը, եղան «Սև բերդ» ամրոցում։

Այնուհետև տեղի ունեցավ Գյումրիի «Բարեկամություն» զբոսայգու վերակառուցմանը նվիրված հանդիսավոր միջոցառումը, որը երկրաշարժից հետո վերածվել էր տնակային ավանի։ Վերականգնումից հետո այգին դառնալու է զբոսաշրջային վայր, ինչպես նաև հարթակ ներկայիս սոցիալական նախաձեռնությունների համար՝ խթանելով սոցիալական ձեռնարկատիրության նոր սերնդի գաղափարները և աջակցելով դրանց զարգացմանը:

Նշենք, որ դեռ 2018 թվականին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը հանդես էր եկել այգին վերակառուցելու նախաձեռնությամբ։

Մարդասիրության տոնն ավարտվեց Վարդանանց հրապարակում՝ Վլադիմիր Ավետիսյան և D’Black Blues Orchestra միջազգային բլյուզ խմբի համերգով, որոնց միացան նաև Bambir ֆոլկ-ռոք խումբը, TmbaTa նվագախումբը:

Չ.Է.