Դավիթ Հարությունյանը՝ ժամը 1500 դոլարով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին խորհրդատվություն տալու մասին

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Նախկինում, այո՛, ծառայություններ մատուցել եմ, բայց մի քանի ամիս է` ինչ չեմ մատուցում: Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով «Ժամանակ» օրաթերթի այն հրապարակմանը, որ ժամը 1500 դոլար վարձավճարով իրավաբանական խորհրդատվություն է մատուցում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը, որն այս պահին զբաղված է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագիրը լուծարելով:

«Թեև տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, բայց շնորհակալ եմ նման անվճար գովազդի համար»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Հստակեցնող հարցին՝ մի քանի ամիս առաջ խորհրդատվություն տվե՞լ է ժամը 1500 դոլարով, նախկին պաշտանյան ասաց. «Արժեքը սխալ են նշել, իսկ իրականը արժեքը չեմ ցանկանում հրապարակել»:

Հիշեցնենք, որ դեռ այս տարվա հունվարին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ իրավաբանական ծառայությունը Վարչական դատարան էր ներկայացրել հայցադիմում՝ պահանջելով վերացնել ընկերության նկատմամբ տուգանք սահմանելու մասին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը:

Հավելենք, որ 2018 թվականի նոյեմբերի 20-ին հակամենաշնորհային պետական հանձնաժողովը որոշում էր կայացրել պատասխանատվության ենթարկել Հարավկովկասյան երկաթուղուն՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի դրույթները խախտելու համար: Մասնավորապես, հանձնաժողովը համարել էր, որ ընկերությունը չարաշահել է գերիշխող դիրքը և երկաթուղին տուգանվել էր 30 մլն դրամով:

Դատալեքսի փոխանցմամբ՝ օգոստոսի 30-ին, դատարանը ընկերության հայցը մերժել է: ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը:

Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Նարեկ Կիրակոսյան