2020 թ. բյուջեում մի քանի անգամ ավելի շատ գումարներ են դրվել Սևանի մաքրման համար. նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 21:05
Կապանի ընտրությունների առաջին արդյունքները․ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքն» առաջատար է
29.11.2026 | 20:44
Ընտրողների ուղղորդում, այլ անձի փոխարեն քվեարկություն և դիտորդների իրավունքների սահմանափակում․ «Ականատեսը»՝ ՏԻՄ ընտրությունների մասին
29.11.2026 | 20:30
Հայտնի է՝ երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը
29.11.2026 | 20:20
Փաշինյանը հանցավոր ինքնավստահությամբ ժողովրդի մոտ կարծիք է ձևավորում, որ ընդդիմությունը կողմ է. Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 20:09
Քվեարկությունն ավարտվեց. մեկնարկում է քվեների հաշվարկը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 20:00
«Չեմ կարդացել, բայց դեմ եմ»․ Սահմանադրության նախագծի մասին կարծիքների ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 19:46
Թող իրենց շարքերում վերափոխված հանրապետականներին գտնեն. Գոհար Մելոյանը` Արեն Մկրտչյանի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:32
Կառուցողական աշխատանք եմ ակնկալում. ԼՀԿ թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:16
Կայացել է Իջևան համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը
29.11.2026 | 18:41
Գոհար Մելոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 18:35
Ռեբրենդինգ եղած հանրապետականներն են, շամպուն, կոլա, պեռաշկի էին բաժանում ընտրություններին. Արեն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 18:25
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Մեծաձորում է, ամենացածրը՝ Մեծամորում․ ժամը 17։00-ի տվյալները
29.11.2026 | 18:10
Լոռու մարզպետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 17:52
Սևանի համայնքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարին ոստիկանություն բերման ենթարկելու մասին տեղեկությունը կեղծ է․ ՆԳՆ
29.11.2026 | 17:30
Ծովագյուղում ընտրողների հնարավոր ուղղորդման վերաբերյալ ահազանգ է ստացել «Ականատեսը»
Բոլորը

Կառավարությունը հանձնարարել է Սևանա լճի ափամերձ երեք մեծ քաղաքներում մաքրման աշխատանքներ իրականացնել: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այս տարի մաքրման ենթակա անտառամերձ տարածքի ծավալը մեծացվել է. «2020 թվականի բյուջեում մի քանի անգամ ավելի շատ գումարներ են դրվել մաքրման համար: Հրավիրել ենք միջազգային փորձագետների, որոնք որոշակի լուծումներ են առաջարկել: Ակադեմիային է գումար հատկացվել, որ մաքրման տարբերակ ներկայացվի: Փորձաքննությունների մասին օրենքի վերանայումից հետո հայտարարություն կարվի, որ Սևանին հարակից տարածքների բոլոր ռեստորաններին կտրվի ժամանակ, որը կլինի մինչև սեզոնի սկիզբը, որպեսզի բոլորը տեղադրեն մաքրման կայաններ»:

Ինչ վերաբերում է լճի ծաղկմանը, Էրիկ Գրիգորյանն ասաց, որ միջազգային փորձագետները որպես պատճառ նշել են օրգանական նյութերի, ֆոսֆորային նյութերի մուտքը, որը գալիս է համայնքներից, գյուղատնտեսությունից, անտառամերձ շերտից, ռեստորանային համալիրներից:

«Սևանի խնդրի լուծումը կեղտաջրերի մուտքի նվազեցումն է և մակարդակի բարձրացումը»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան