ԱՄՆ ՀԴԲ աշխատակիցների բացահայտումները խորհրդարանի ուսումնասիրության նյութ կդառնան․ Տիգրան Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը նորմալ է գնահատում մամուլում տեղ գտած այն փաստը, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները Հայաստանում հետաքննում են ԱՄՆ-ում մշտական բնակության մեկնած այն քաղաքացիների գործերը, որոնք Հայաստանից մեկնելուց հետո ԱՄՆ-ում թանկարժեք անշարժ գույք են ձեռք բերել կամ այդ երկրում ներդրումներ կատարել։

«ԱՄՆ արդարադատության համակարգը հաշվի առնելով, փողերի լվացման դեմ պայքարում ԱՄՆ գործողությունները հաշվի առնելով՝ որևէ արտառոց բան չեմ տեսնում»,- պարզաբանեց պատգամավորը։

Նա չի կարող ասել՝ օրինակա՞ն են ՀԴԲ աշխատակիցների գործողությունները Հայաստանում, եթե դրանք իսկապես առկա են, քանի որ միջպետական պայմանագրի մանրամասներին ծանոթ չէ։

«Սա մեզ որպես երկիր հետաքրքիր է, որովհետև մենք էլ հակառակ պրոցեսն ենք իրականացնում։ Մենք պետք է հասկանանք, թե մեր երկրի գումարները, «մաքուր» գումարները Հայաստանից ո՞ւր են արտահոսել, այս կոնտեքստում մենք նաև ԱՄՆ իշխանությունների հետ համագործակցելու լայն դաշտ ունենք»,- ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ ՀԴԲ-ի աշխատակիցների բացահայտումները խորհրդարանի ուսումնասիրության նյութ կդառնան։

Մանրամասները՝ տեսանյութում: