Հրայր Թովմասյանին վերջին անգամ հանդիպել եմ գարնանը․ Արամ Օրբելյան

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օրերս «Ժամանակ» օրաթերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ «Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը մինչ դատավարության մեկնարկը և դրանից առաջ տասնյակ անգամներ այցելել է Սահմանադրական դատարան՝ Հրայր Թովմասյանի մոտ, սակայն ՍԴ-ում նրա ելումուտը ոչ մի տեղ չի արձանագրվել»։

Նշենք, որ Օրբելյանն ու Հրայր Թովմասյանն ունեն քավոր-սանիկական հարաբերություններ։

Անդրադառնալով այս հարցին՝ Factor.am-ի հետ զրույցում  Ռ․ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն  ասաց․

«Ես բավականին երկար ժամանակ է չեմ հանդիպել Հրայր Թովմասյանին, ոչ միայն ՍԴ-ում, այլ նաև ՍԴ-ից դուրս։ Այսինքն՝ հիմա, ցավոք սրտի, այնպես է ստացվել, որ եթե անգամ իմ անձնական հարցերով էլ հանդիպեմ, պիտի ասեն՝ հանդիպել ես։ Ես անգամ նրա ծննդյան օրվան ներկա չեմ գտնվել, երեխաս ծնվել է նա երեխայիս էլ չի տեսել, սա այն թեման է, որի համար քավոր-սանիկական հարաբերությունները կողքի ես դնում՝ պետության կայունության համար։ Ակնհայտորեն սուտ են այդ տեղեկությունները, վերջին անգամ Թովմասյանին հանդիպել եմ գարնանը»։

Ինչ վերաբերում է  ՍԴ իր ելումուտը չգրանցելուն,  Օրբելյանը հավաստիացրեց․ «Ես նախկինում երբ գնացել եմ, իմ ով լինելը ներս մտնելուց միշտ ներկայացրել եմ, Ոստիկանությանը ասել եմ՝ ում մոտ եմ բարձրանում, իմ այցելությունները միշտ եղել են բաց ու թափանցիկ, բայց դրանք եղել են շատ ավելի շուտ, և ո՛չ Քոչարյանի, ո՛չ ՍԴ-ում քննվող այլ գործ մենք չենք քննարկել»։

Լիլիթ Շաբոյան