Կապանում սողանքի հետևանքով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել, ներսում քաղաքացիներկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
17.10.2019 | 11:20ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 08:58-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասված է հաղորդագրությունում: