Գյումրին պատրաստ է հյուրընկալել «Ավրորայի» մասնակիցներին ու հյուրերին. լայնամասշտաբ միջոցառումներ են սպասվում

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հոկտեմբերի 17-ին Գյումրին կհյուրընկալի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հյուրերին ու մասնակիցներին. հայտարարված է Գյումրիի օր և այստեղ անցկացվելու են տարբեր միջոցառումներ՝ բարեկամության, երախտագիտության ու մարդասիրության խորհրդի ներքո։

Վարդանանց հրապարակում արդեն պատրաստ է մեծ բեմը, որտեղ երեկոյան ելույթ կունենան Վլադիմիր Ավետիսյան և D’Black Blues Orchestra միջազգային բլյուզ խումբը, նաև Bambir ֆոլկ-ռոք խումբը, TmbaTa նվագախումբը: D’Black Blues Orchestra-ն ներկայացնելու է «Anthology of Blues. Part II» համերգային ծրագիրը, որը ներառում է բլյուզի համաշխարհային ժառանգության ամենահայտնի ստեղծագործությունները:

Մինչ բացօթյա համերգի մեկնարկը՝ միջոցառումները կսկսվեն Երախտագիտության ֆլեշմոբով, որին կմասնակցեն Գյումրիի մի քանի հազար աշակերտներ՝ շեշտադրելով հումանիտար աջակցության ու երախտագիտության խորհրդի կարևորությունը։ Դպրոցականները «Thank you, world» բառերով իրենց շնորհակալությունը կհայտնեն աշխարհին։ Սա կլինի յուրահատուկ կրկնությունը 100 տարի առաջ Ալեքսանդրապոլում ցեղասպանությունից փրկված մանուկների կողմից արված «AMERICA WE THANK YOU» ակցիայի։ Այն արվել էր 1920-ական թվականներին 2.000 հայ որբերի կողմից, որոնք այդ կերպ իրենց շնորհակալությունն են հայտնել Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեին՝ ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին ու որբերին օգնելու համար։

Ֆլեշմոբից հետո նախատեսվում է Գյումրիի «Բարեկամություն» զբոսայգու վերականգնման նախագծին նվիրված հանդիսավոր միջոցառումը։ Նշենք, որ 2018 թվականին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը հանդես էր եկել այգին վերակառուցելու նախաձեռնությամբ։ Երկրաշարժից հետո տնակային ավանի վերածված այգին այժմ տնակներից ազատված է: Վերակառուցման արդյունքում, ըստ նախագծի, այգին դառնալու է զբոսաշրջային վայր, ինչպես նաև հարթակ ներկայիս սոցիալական նախաձեռնությունների համար՝ խթանելով սոցիալական ձեռնարկատիրության նոր սերնդի գաղափարները և աջակցելով դրանց զարգացմանը:

Նշենք, որ «Ավրորա» ֆորումի շրջանակում Գյումրիում անցկացվելիք միջոցառումներին մասնակցելու են նախաձեռնության համահիմնադիրները, «Ավրորա» մրցանակի դափնեկիրները, այս տարվա նոմինանտներն ու բարի կամքի դեսպանները:

Հավելենք նաև, որ սա այս տարի Գյումրիիում անցկացված առաջին մեծամասշտաբ միջոցառումը չէ: Մինչ այս, օգոստոսի 25-ին մեծ շուքով նշվեց Գյումրիի օրը,  սեպտեմբերի 21-ին էլ այստեղ անցկացվեցին ՀՀ անկախության օրվա գլխավոր միջոցառումները: