Հակոբ Արշակյանը ԱՄէ-ում մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» համաժողովին

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարութունից տեղեկացնում են, որ Դուբայի թագաժառանգ և Դուբայի սպորտային խորհրդի (DSC) նախագահ Ն.Գ. Շեյխ Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մակտումի հրավերով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 14-15-ը Արաբական Միացյալ էմիրություններում  (ԱՄԷ) մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» (DAIS) համաժողովին, որն անցկացվում է որպես ցանցային հարթակ`մարզական արդյունաբերության ոլորտում արհեստական բանականության լուծումներ ներդնելու  նպատակով:

«DAIS-ը համաշխարհային մակարդակի միջոցառում է, որը կառավարությունների և սպորտային արդյունաբերության ղեկավարներին համախմբում է արհեստական բանականության տեխնոլոգիաների շուրջ։

 Համաշխարհային նշանակություն ունեցող այս միջոցառմանը  մասնակցում են տարբեր երկրների հարյուրավոր բարձրաստիճան պաշտոնյաներ, ընկերությունների ու ասոցիացիաների ղեկավարներ,  գործարարներ, մարզական ֆեդերացիաների և ասոցիացիաների ղեկավարներ,արհեստական բանականության տեխնոլոգիաների ոլորտի խոշոր ներդրողներ, սպորտային արդյունաբերության ներկայացուցիչներ:

Միջոցառման շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա մասնակից երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների, կազմակերպությունների ղեկավարների և հնարավոր ներդրողների հետ, ովքեր հետաքրքրված են Հայաստանում իրականացվող և մշակվող նախագծերով ու ծրագրերով: Նախատեսված  է նաև հանդիպում ԱՄԷ-ի արհեստական բանականության նախարար Օմար ալ Օլամայի հետ:

Դուբայի թագաժառանգ և Դուբայի սպորտային խորհրդի (DSC) նախագահ Ն.Գ. Շեյխ Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մակտումի հովանավորության ներքո անցկացվող այս համաժողովի  շրջանակներում կբացվի նաև թեմատիկ ցուցահանդես։ DSC-ը, որն իր գործունեությունը սկսել է 2005 թվականից, սպորտային և առողջապահական ոլորտներում ուսումնասիրում և իրականացնում է տեխնոլոգիական լուծումների առավելագույն նպաստավոր և արդյունավետ կիրառման հնարավորությունները։ Արհեստական բանականության օգտագործումը՝ DSC-ի գործունեության հաջորդ տրամաբանական քայլն է՝ նորարարական լուծումների շնորհիվ նշված ոլորտներում նոր զարգացումներ ու առաջընթաց ապահովելու համար»,- ասված է հաղորդագրությունում: