Հանքարդյունաբերությունն Արցախի դինամիկ զարգացումն ապահովող ճյուղերից մեկն է. Բակո Սահակյան
Տնտեսություն
12.10.2019 | 11:02Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին մասնակցել է «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն հանքարդյունաբերության ոլորտում» գիտագործնական կոնֆերանսի բացմանը:
Նախագահն ընդգծել է, որ հանքարդյունաբերությունը հանդիսանում է Արցախի դինամիկ զարգացումը ապահովող ճյուղերից մեկը՝ այս համատեքստում կարեւորելով գիտաժողովի օրակարգում ընդգրկված թեմաների արդիականությունը: