Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ Եթովպիայի վարչապետին

Լուրեր

29.11.2026 | 21:05
Կապանի ընտրությունների առաջին արդյունքները․ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքն» առաջատար է
29.11.2026 | 20:44
Ընտրողների ուղղորդում, այլ անձի փոխարեն քվեարկություն և դիտորդների իրավունքների սահմանափակում․ «Ականատեսը»՝ ՏԻՄ ընտրությունների մասին
29.11.2026 | 20:30
Հայտնի է՝ երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը
29.11.2026 | 20:20
Փաշինյանը հանցավոր ինքնավստահությամբ ժողովրդի մոտ կարծիք է ձևավորում, որ ընդդիմությունը կողմ է. Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 20:09
Քվեարկությունն ավարտվեց. մեկնարկում է քվեների հաշվարկը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 20:00
«Չեմ կարդացել, բայց դեմ եմ»․ Սահմանադրության նախագծի մասին կարծիքների ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 19:46
Թող իրենց շարքերում վերափոխված հանրապետականներին գտնեն. Գոհար Մելոյանը` Արեն Մկրտչյանի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:32
Կառուցողական աշխատանք եմ ակնկալում. ԼՀԿ թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:16
Կայացել է Իջևան համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը
29.11.2026 | 18:41
Գոհար Մելոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 18:35
Ռեբրենդինգ եղած հանրապետականներն են, շամպուն, կոլա, պեռաշկի էին բաժանում ընտրություններին. Արեն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 18:25
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Մեծաձորում է, ամենացածրը՝ Մեծամորում․ ժամը 17։00-ի տվյալները
29.11.2026 | 18:10
Լոռու մարզպետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 17:52
Սևանի համայնքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարին ոստիկանություն բերման ենթարկելու մասին տեղեկությունը կեղծ է․ ՆԳՆ
29.11.2026 | 17:30
Ծովագյուղում ընտրողների հնարավոր ուղղորդման վերաբերյալ ահազանգ է ստացել «Ականատեսը»
Բոլորը

Խաղաղության Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվել է Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդ Ալիին: Նա այս պարգևին արժանացել է Էրիթրեայի հետ սահմանային կոնֆլիկտի լուծմանը նպաստելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Խաղաղության և միջազգային համագործակցության նրա ջանքերի համար»,- հայտարարել է Նորվեգական նոբելյան կոմիտեի նախագահ Բերիթ Ռայս-Անդերսենը:

Նա հավելել է, որ ոմանց կարող է այս քայլը վաղաժամ թվալ, քանի որ տարածաշրջանում իրադրությունը շարունակում է լարված մնալ, սակայն Օսլոյում վստահ են, որ Ահմեդ Ալիի գործն «արժանի է աջակցության և խրախուսանքի»:

Նշենք, որ այս տարի Խաղաղության նոբելյան մրցանակին հավակնում էին շվեդ պատանի ակտիվիստ Գրետա Տունբերգը, Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը, բրազիլական կայապոյի ցեղապետ Ռաոնի Մետուկտիրեն և այլք:

Հիշեցնենք, որ 2018 թվականին էլ Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացել էին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից վիրաբույժ Դենի Մուկվեգեն և Իրաքից իրավապաշտպան, «Իսլամական պետության» գերության մեջ եղած Նադյա Մուրադը: