Որևէ մեկը լիազորված չէ Արցախի փոխարեն խոսել այն հարցերի մասին, որոնք բացառապես գտնվում են ԱՀ իրավասության ներքո. Շավարշ Քոչարյան

Լուրեր

18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Իրականում բանակցային գործընթացում կա դրական մեկ արդյունք. այն 1994 թվականի ռազմական գործողությունների և կրակի դադարեցման մասին համաձայնագիրն է:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝   այս  մասին    Ստեփանակերտում  ընթացող  «Համագործակցություն  հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների  համաժողովի  ժամանակ   իր  ելույթում  ասել է  ՀՀ  արտաքին գործերի  փոխնախարար  Շավարշ  Քոչարյանը;
 
Խոսելով  բանակցային  գործընթացի  մասին՝    նա  մասնավորապես ասել է. «Կա  փաստաթուղթ, ըստ  որի  Ադրբեջանի  այն   ժամանակվա    ղեկավար  Հեյդար  Ալիևը    լիազորել  է  իրենց  Խորհրդարանի  փոխխոսնակին  ԱՀ  համապատասխան  պաշտոնյաների  հետ  հանդիպել  և   նախապատրաստել  երկու  երկրների   առաջին  դեմքերի    հանդիպումը: Փաստաթուղթը  ռուսերեն  է,  որտեղ  Արցախի  մասին  խոսելիս  նշվել    է   «НКР» (Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետություն), որի  տակ   ստորագրել  է  Հեյդար Ալիևը:  Սրանով  մենք  կարող  ենք   արձանագրել, որ  առնվազն  Ադրբեջանն  ընդունել  է  Արցախը, որպես  հակամարտության  կողմ,  որի    հետ   անմիջական  բանակցություն  է  ունեցել  տարբեր  մակարդակներում: Քանի որ  ներկայումս   Ադրբեջանը  խուսափում  է Արցախի  հետ   ուղղակի բանակցություններից  և  ավելին՝  ձևացնում է, որ  այդպիսի  սուբյեկտ   չկա,   ուրեմն   նա  չի   ցանկանում  որևէ  առաջընթաց  բանակցություններում: Առանց   Արցախի մասնակցության  բանակցություններում   անհնարին  է   որևէ   առաջընթաց    գրանցել:  Որևէ  մեկը  լիազորված  չէ   Արցախի  փոխարեն  խոսել    այն  հարցերի  մասին, որոնք  բացառապես  գտնվում  են   ԱՀ իրավասության ներքո. դա   վերաբերվում  է կարգավիճակին   և   Արցախի  տարածքային   ամբողջականության  խնդրին»:
Շ.  Քոչարյանի    խոսքով՝   իրականում  Ադրբեջանը  ձևացնում  է, թե  իբր      բանակցում    է,   և    այդ  բանակցությունների  քողի  տակ  իրականացնում  է  քարոզչական  պատերազմ, որի  նպատակն  է միջազգային  հանրությանը    ապացուցել, որ  խնդիրը  ոչ  թե  ինքնորոշման    իրավունքի, այլև     տարածքային   վեճի  հարցն  է՝  Հայաստանի     և   Ադրբեջանի    միջև: Մինչդեռ   քիչ  առաջ   նա   խոսել   է  1994 թվականի համաձայնագրի  մասին, որն  ակնհայտորեն  ցույց  է  տալիս,  թե   ովքեր  են  հակամարտող  կողմերը:
Ինչո՞ւ  ինքնորոշման  հարցը  վերածվեց  արյունալի  հակամարտության  հարցին  ի   պատասխան,  բանախոսն  ընդգծել   է. «Որովհետև  Ադրբեջանը  չի  ցանկանում  բանակցել,   չի ուզում    որևէ   առաջընթաց,  պատրաստ չէ   փոխզիջման  և  փորձում   է   ուժով  լուծել հարցը: Միայն   ապրիլյան   պատերազմի  չորս  օրերի  ընթացքում  այնպիսի  բարբարոսություններ    են  իրականացրել, որը  բնորոշ  է      միայն   ծայրահեղ   ահաբեկիչներին»: