Դավիթ Գարեջին բացվել է հոգևորականների համար

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս պահին վրաց հոգևորականների մուտքը Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածք ազատ է. գրում է aliq.ge-ն:

Այսօր միայն մեկ հոգևորական՝ հայր Պավլեն է ցանկություն հայտնել մուտք գործել թույլատրելի տարածք: Նա արդեն երկու ժամ է՝ գտնվում է Զատկի տաճարում:

Սակայն հոգևորականները շեշտում են, որ սա խնդրի լուծում չէ, քանի որ ոչ միայն հոգևորականները, այլ նաև ուխտավորները պետք է հնարավորություն ստանան տարածք մտնել:

Հիշեցնենք, որ նախօրեին Վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ այսօրվանից Դավիթ Գարեջի համալիրի տարածքում գտնվող եկեղեցիները կբացվեն վրաց հոգևորականների համար:

Այս մասին կառավարության նիստում ասել էր Ադրբեջանից վերադարձած Գիորգի Գախարիան: Վարչապետը չի նշել, թե արդյոք ուխտագնացներն ու զբոսաշրջիկները կկարողանան այցելել Ուդաբնոյի և Չիչխիտուրի եկեղեցիներ:

Ըստ նրա, խնդիրը պետք է լուծվի՝ ի շահ երկու երկրների ազգային շահերի, պատմական ժառանգության և եկեղեցու:

Հավելենք՝ հոկտեմբերի 7-ին, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ադրբեջանը Դավիթ Գարեջիի տարածքում նոր սահմանային կետ է բացել, ինչն էլ վրացական կողմի բողոքի պատճառ էր դարձել:

Սրա վերաբերյալ համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը վարչապետ Գիորգի Գախարիային նամակ էր գրել՝ նշելով․

«Մեզ համար լիովին անընդունելի են ադրբեջանական կողմի այս գործողությունները, որոնց հետևանքով 2019 թվականից զբոսաշրջիկների և հոգևորականների ուխտագնացությունը Ուդաբնոյի և Չիչխիտուրիի վանքեր սահմանափակվել են»: