Քննարկվել են Հայաստան-Չիլի տնտեսական կապերի խորացման հնարավորությունները

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր ընդունել է Չիլիի Հանրապետության արտաքին գործերի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով նախարարի տեղակալ Ռոդրիգո Յանյեսին։

«Վարոս Սիմոնյանը ողջունել է պաշտոնյային Հայաստանում գտնվելու կապակցությամբ և նշել,  որ հանդիպումը հրաշալի առիթ է վերաիմաստավորելու երկկողմ տնտեսական համագործակցության շրջանակը։

Ռոդրիգո Յանյեսը նշել է, որ պատվիրակության կազմում են թե՛ պետական պաշտոնյաներ և թե՛ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանի և Չիլիի միջև համագործակցությունը կարող է հատկանշական լինել այն համատեքստում, որ երկու երկրները յուրատեսակ հանգույց են դեպի այլ խոշոր արտաքին շուկաներ։ Նա հետաքրքրություն է հայտնել դիտարկելու հայկական ապրանքների արտահումը դեպի Չիլիի Հանրապետություն։ Ռոդրիգո Յանյեսը նշել է, որ չիլիական կողմը հետաքրքրված է՝ բացահայտելու ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության հնարավորությունները։

Վարոս Սիմոնյանը տեղեկատվություն է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության և երրորդ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերի վերաբերյալ՝ ինչպես ստորագրված համաձայնագրերի, այնպես էլ բանակցվող փաստաթղթերի։ Վարոս Սիմոնյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է նաև Եվրամիության հետ համագործակցության շրջանակը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի էությունն ու տնտեսական կապերը ԵՄ-ի հետ։

Կողմերը քննարկել են առաջիկայում նախատեսվող չիլիական պատվիրակության այցը Հայաստան՝ համագործակցության շրջանակի ձևավորման տեխնիկական մանրամասները և ուրվագծելու համապատասխան տնտեսական ուղղությունները քննարկելու, մասնավորապես՝ ապրանքների արտահանման, գինեգործության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։

Չիլիի արտաքին գործերի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով նախարարի տեղակալ Ռոդրիգո Յանյեսը հանդիպման ավարտին նշել է, որ Հայաստանի հետ բարձր մակարդակի համագործակցությունը տնտեսական ոլորտում անհրաժեշտություն է և շնորհակալություն է հայտնել հայկական կողմի արդյունավետ փոխգործակցության պատրաստակամության համար»,- ասված է հաղորդագրությունում: