Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունում
ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 10-ի երեկոյան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությանը՝ նվիրված ՀՀ անկախության տոնին:
«Տեղի է ունեցել Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանների համերգը՝ նվիրված Կոմիտասի 150 ամյակին:
Համերգին ներկա էին նաեւ Նիդեռլանդների Սենատի նախագահը, դիվանագիտական կորպուսի անդամներ եւ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ»,- ասված է հաղորդագրությունում: