Հայաստանը դիտարկեք որպես ձեր բիզնեսի զարգացման երկիր. Տիգրան Ավինյանը մասնակցել է հայկական առևտրային ցանցի գործարար ֆորումին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հոկտեմբերի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է  Հայկական առևտրային ցանցի 4-րդ գործարար ֆորումին:

«Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ փոխվարչապետը նշել է, որ պատմության ընթացքում հայերը գլոբալ առևտրային ազգ են եղել՝ ցանցեր ստեղծելով Սինգապուրից մինչև Վենետիկ, Կահիրեից մինչև Ամստերդամ: Այս նույն տրամաբանությամբ այսօրվա միջոցառումը մի հարկի տակ է հավաքել հաջողակ գործարարների աշխարհի տարբեր ծայրերից՝ հիանալի հնարավորություն ստեղծելով Հայաստանի և Սփյուռքի գործարար համայնքների միջև նոր կամուրջներ կառուցելու համար:

Տիգրան Ավինյանն ասել է, որ  Հայաստանի քաղաքական իշխանությունը ստանձնել է ներառական, նորարար և տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն կառուցելու հանձնառությունը։ Նպատակն է կերտել այնպիսի պետություն, որը կլինի մրցունակ և կապահովի իր քաղաքացիների բարօրությունը: Այժմ ընթանում են խորքային բարեփոխումներ՝ ուղղված գործարար միջավայրի բարելավմանը, տեղի և օտարերկրյա ներդրողների համար լավագույն պայմաններ ստեղծելուն: Իսկ վերջերս մեկնարկել է համապարփակ հանրային կառավարման բարեփոխումների գործընթացը, որը նախատեսում է վարչարարական բեռի առավելագույնս թեթևացում, բոլոր ծառայությունների հասանելիության կտրուկ բարձրացում մեկ պատուհանի սկզբունքի կիրառման և թվայնացման միջոցով:

Փոխվարչապետը ընդգծել է, որ պետության զարգացման ճանապարհին կարևոր է հայրենիք-սփյուռք հարաբերությունների վերափոխումը։ Այդ համատեքստում նա կոչ է արել մասնակիցներին Հայաստանը դիտարկել որպես իրենց բիզնեսի զարգացման երկիր։ Օրինակները բազմաթիվ են թե ինչպես են Սփյուռքի մեր հայրենակիցները ստեղծել ու զարգացրել իրենց ձեռնարկությունները Հայաստանում՝ արդյունքում ոչ միայն ապահովելով կայուն զբաղվածություն, այլև կորպորատիվ մշակույթի զարգացում, մրցակցության միջոցով շուկայում որակի բարձրացում։

Տիգրան Ավինյանն ասել է, որ հայության հաջողության ամենակարևոր գործոններից մեկը գաղափարների ու փորձի մշտական շրջանառությունն է Հայաստանի և Սփյուռքի միջև, իսկ դրա համար հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ պետք է իրականացնել: Այս առումով կառավարությունը մտածում է, օրինակ, մասնագիտական հայրենադարձության մասին՝ նպատակ ունենալով բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող մեր հայրենակիցների համար վերադառնալու բարենպաստ պայմաններ ստեղծել: Փոխվարչապետը նշել է, որ ընդամենը այս շաբաթ անցկացվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, որը լավ առիթ էր աշխարհի տարբեր ծայրերում հաստատված հայերի, ինչպես նաև օտարազգիների համար տեսնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա լայն հնարավորությունները և մտածելու Հայաստանում այս ուղղությամբ գործունեություն ծավալելու մասին»,- ասված է  տարածված հաղորդագրությունում: