Իրանի ԶՈՒ-ն չծրագրված զորավարժություններ է սկսել Թուրքիայի հետ սահմանին

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի ԶՈՒ-ն չծրագրված զորավարժություններ է սկսել Թուրքիայի հետ սահմանին: Դրանք անցկացվում են Ուրմիա լճի շրջանում՝ Արևմտյան Ատրպատական նահանգում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ISNA-ն:

Զորավարժություններին մասնակցում են արագ արձագանքման ստորաբաժանումներ՝ ուղղաթիռների ներգրավմամբ: Դրանց հետևում է Իրանի ԶՈՒ գլխավոր հրամանատար Աբդուլռահիմ Մուսավին:

Վարժանքների մասին տեղեկությունը հայտնվեց լուրերի ֆոնին, որ Թուրքիայի բանակային ստորաբաժանումները հատել են Սիրիայի սահմանը: Անկարան մտադիր է այստեղ անվտանգության գոտու ստեղծմանն ուղղված գործողություն իրականացնել: Թեհրանը դեմ է արտահայտվել սիրիական տարածքում թուրքական ուժերի գործողություններին:

Թուրքիայի նախագահ Էրդողանը, հիշեցնենք, հոկտեմբերի 1-ին հայտարարել էր, որ Անկարան մտադիր է ինքնուրույն անվտանգություն գոտի ստեղծել Սիրիայում՝ Եփրատ գետից դեպի արևելք, քանի որ ցանկալի արդյունքի չի հասել ամերիկյան կողմի հետ բանակցություններում:

Հոկտեմբերի 6-ին էլ Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որից հետո Սպիտակ տունը հաղորդել էր, որ Վաշինգտոնը չի սատարի և որևէ կերպ չի մասնակցի Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությանը: