Հայաստանը ներկայացվել է Փարիզի B2B ձևաչափի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 1-ից 4-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ Հայաստանը ներկայացվել է Փարիզի IFTM Top Resa 2019 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մեկ միասնական պետական տաղավարով` 14 զբոսաշրջային ընկերությունների մասնակցությամբ։

«1979 թվականից ի վեր անցկացվող այս ցուցահանդեսը Ֆրանսիայի` B2B ձևաչափի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսն է, որին այս տարի մասնակցել են ոլորտի ավելի քան 34 000 մասնագետներ, այդ թվում` օդանավակայանների, ավիաընկերությունների, հյուրանոցների, զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսի ընթացքում զբոսաշրջային ընկերությունները մի քանի տասնյակ հանդիպումներ և քննարկումներ են ունեցել գործընկերների հետ` գործարար կապերի ամրապնդման և պայմանագրերի կնքման նպատակով։

Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել մի շարք հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչերի և բլոգերների հետ: Քննարկվել են վերջիններիս մասնակցությամբ դեպի Հայաստան ճանաչողական այցերի կազմակերպման միջոցով Հայաստանի` որպես զբոսաշրջային ուղղության ճանաչելիության բարձրացման ձևաչափերը: Քննարկումների արդյունքում ձեռք բերվեցին պայամանավորվածություններ 2020 թվականին իրականացնել  մի շարք հայտնի լրատվական ընկերությունների և մի քանի հարյուր հազար հետևորդ ունեցող բլոգերների ճանաչողական այցեր Հայաստան։

Միջազգային ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցությունը նպաստում է մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը և օգնում ոլորտի մասանվոր ընկերություններին նոր գործարար կապերի ձևավորման համար: Ցուցահանդեսներին մասնակցության ընդհանուր վճարը  սուբսիդավորվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից Զբոսաշրջության տարեկան ծրագրի շրջանակներում։ Այս տարի նախատեսվում է նաև ապահովել Հայաստանի ներկայացվածությունը Սինգապուրում և Լոնդոնում կայանալիք ցուցահանդեսներին»,- ասված է հաղորդագրությունում: