Դուք Ձեր աշխատակիցներին թեփեր եք անվանել․ Անի Խաչատրյանն ու Արաբկիրի թաղապետը վիճեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանու նիստին այսօր «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը հարցուպատասխանի ժամանակ վեճի բռնվեց Արաբկիրի թաղապետ Արամ Դանիելյան հետ. «Դուք Ձեր աշխատավարձը համեմատել եք Ձեր խոհարարի աշխատավարձի հետ: Էլ չասեմ, որ մեկ այլ առիթով էլ թեփեր եք անվանել Ձեր աշխատակիցներին։ Նրանց հաստիքները կրճատվել են»։

Թաղապետը․ «Եկեք գոնե քննադատությունը լինի կառուցողական և իր մեջ որակ ունենա։ Նախ աշխատակիցներին ծանուցելու հետ կապված․ ես նման գործառույթ չունեմ, չեմ արել։ Եթե տիկին Խաչատրյանը հարկ համարեր վարչական շրջանի դիրքորոշումը ունենար, ինքն այդ ամբողջ հարցերը չէր առաջացնի։ Տիկին Խաչատրյանն անտեղյակ է»։

Անդրադառնալով խոհարարի աշխատավարձի վերաբերյալ պնդմանը, ասաց․ «Ես չեմ հերքում, որ խոհարարի աշխատավարձը իմ աշխատավարձի հետ եմ համեմատել, անտեղի են ձեր շահարկումները: Ես դրանով ցանկացել եմ ցույց տալ, որ այստեղ փողի համար չէ, որ աշխատում եմ»:

Մանրամասները՝ տեսանյութում: