Աննա Հակոբյանն ու Բելիզի Հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիս-Բառոուն այցելել են արյունաբանական կենտրոն

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից տեղեկացնում են, որ  ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology) շրջանակում Երևան ժամանած Բելիզի Հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիս-Բառոունը հոկտեմբերի 7-ին այցելել են Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։

«Կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի, ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանն ու Քիմ Սիմփլիս-Բառոուն շրջել են կենտրոնով, շփվել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և նրանց ծնողների հետ։

Այցի ավարտին Գյումրիից 16-ամյա Աստղիկ Լոռեցյանը՝ որպես հիշատակ տիկին Բելիզին է նվիրել իր գործած գոբելեն աշխատանքը։ Աստղիկ Լորեցյանի մոտ մի քանի ամիս առաջ հայտնաբերվել էր սուր լեյկոզ և նա բուժումը ստացել է Արյունաբանական կենտրոնում։ Բուժում ստանալու հարցում նրան աջակցել է ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամը։ Քիմիոթերապիայի վերջին կուրսն Աստղիկն անցել է 2 շաբաթ առաջ և բժիշկների գնահատմամբ հաղթահարել է հիվանդությունը։

Շրջայցից հետո կայացած առանձնազրույցի ընթացքում Աննա Հակոբյանն ու Քիմ Սիմփլիս-Բառոունը ներկայացրել են իրենց ղեկավարած հիմնադրամների գործունեությունը։ Տիկին Բառոունը Աննա Հակոբյանին հրավիրել է Բելիզի Հանրապետություն»,- ասված է հաղորդագրությունում:

Բելիզի Հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիս Բառոունը, որը Կենտրոնական Ամերիկայի ազդեցիկ կանանցից մեկն է, տարբեր սոցիալական շարժումների հեղինակ է, երեխաների և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող դեսպանորդ։ Լինելով քաղցկեղ հաղթահարած անձ հեղինակել է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար տարբեր գլոբալ ծրագեր։ Տիկին Բելիզը Lifeline Foundation-ի հիմնադիրն է։

‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է, հոգում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 26 տարեկան երեխաների և դեռահասների բուժումը։ Հիմնադրամը տրամադրում է նաև անվճար դեղորայք, օրական 4-անգամյա սնունդ, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական ծառայություն քաղցկեղ ունեցողներին և նրանց ընտանիքի անդամներին։ Ներկա դրությամբ հիմնադրամն օժանդակում է 240 երեխայի և երիտասարդի։