Սադախլոում կայանատեղին բացվել է՝ բեռնատարների անցումն ավելի արդյունավետ դարձնելու համար. Վրաստանում ՀՀ դեսպանատան խոսնակ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Վրաստանում ՀՀ դեսպանատանը տեղյակ են հայ-վրացական սահմանի վրացական կողմում բեռնատարների համար նախատեսված նորաբաց կայանատեղիի հետ կապված խնդրի մասին: Factor.am-ի հետ զրույցում դեսպանատան մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հարութ Հայրապետյանն ասաց՝ վրաց գործընկերների հետ կապի մեջ են, քննարկում են ստեղծված իրավիճակը շտկելու հնարավորությունները:

Բեռնատարների մի քանի հայ վարորդները, հիշեցնենք, ահազանգել են, որ վրաց-հայկական սահմանին՝ վրացական Սադախլո գյուղում, նոր կայանատեղի է կառուցվել և վարորդներին հարկադրում են մեքենաները նախ կայանել այդտեղ՝ վճարելով 30 լարի: Նրանց պնդմամբ՝ բեռնատարների մեծ հերթեր են գոյացել, ոմանք մեկ օր է՝ չեն կարողանում առաջ շարժվել:

«Կայանատեղին պետությունն է բացել դա՝ ավելի հարմարավետ և արդյունավետ դարձնելու համար սահմանի անցումը, որպեսզի բեռնատարները ճանապարհին կանգնած չլինեն և չխոչընդոտեն թեթև մարդատար ավտոմեքենաների ընթացքը: Բացի այդ, ըստ վրացական կողմի, անվտանգության տեսանկյունից է արդարացված նման որոշման կայացումը, որպեսզի վարորդները փողոցում չլինեն, այլ ավելի հարմարավետ պայմաններում սպասեն սահմանն անցնելուն»,- նշեց Հարութ Հայրապետյանը:

Նա նշեց, որ սա եզակի դեպք չէ, մեծ ծանրաբեռնվածություն ունեցող անցակետերում նմանատիպ կայանատեղիներ կառուցվում են. «Նախորդ տարի էլ Լարսի անցակետում նման դեպք եղավ, երբ վարորդները բողոքում էին, բայց ժամանակը ցույց տվեց, որ անցակետն արդարացված է: Մեր տեղեկություններով՝ նաև վրաց-ադրբեջանական սահմանին կա նման անցակետ վրացական կողմից, որոնք կանոնակարգում են բեռնատարների ընթացքը»:

Հարութ Հայրապետյանը հույս հայտնեց, որ իրենց քննարկումների արդյունքում հնարավորինս արագ խնդիրը լուծում կստանա: