«Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումների համար այս տարի հատկացվել է մոտ 150 միլիոն դրամ
Հասարակություն
04.10.2019 | 14:08«Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումներն այս տարի տեղի կունենան հոկտեմբերի 19-ին:
Տոնական միջոցառումներ են անցկացվելու մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում։ Տոնակատարության համար համայնքային բյուջեից այս տարի հատկացվել է մոտ 150 միլիոն դրամ:
Նախորդ տարի նույն նպատակի համար ծախսվել էր 1 միլիարդ դրամից ավելի: