«Աղբահանության դիմաց վճարվող 200 դրամը կմնա անփոփոխ». Հակոբ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 21:18
ՏԻՄ ընտրություններում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 27 հաղորդում է ստացվել, 8 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին․ ՆԳՆ
29.11.2026 | 21:05
Կապանի ընտրությունների առաջին արդյունքները․ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքն» առաջատար է
29.11.2026 | 20:44
Ընտրողների ուղղորդում, այլ անձի փոխարեն քվեարկություն և դիտորդների իրավունքների սահմանափակում․ «Ականատեսը»՝ ՏԻՄ ընտրությունների մասին
29.11.2026 | 20:30
Հայտնի է՝ երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը
29.11.2026 | 20:20
Փաշինյանը հանցավոր ինքնավստահությամբ ժողովրդի մոտ կարծիք է ձևավորում, որ ընդդիմությունը կողմ է. Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 20:09
Քվեարկությունն ավարտվեց. մեկնարկում է քվեների հաշվարկը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 20:00
«Չեմ կարդացել, բայց դեմ եմ»․ Սահմանադրության նախագծի մասին կարծիքների ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 19:46
Թող իրենց շարքերում վերափոխված հանրապետականներին գտնեն. Գոհար Մելոյանը` Արեն Մկրտչյանի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:32
Կառուցողական աշխատանք եմ ակնկալում. ԼՀԿ թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:16
Կայացել է Իջևան համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը
29.11.2026 | 18:41
Գոհար Մելոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 18:35
Ռեբրենդինգ եղած հանրապետականներն են, շամպուն, կոլա, պեռաշկի էին բաժանում ընտրություններին. Արեն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 18:25
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Մեծաձորում է, ամենացածրը՝ Մեծամորում․ ժամը 17։00-ի տվյալները
29.11.2026 | 18:10
Լոռու մարզպետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 17:52
Սևանի համայնքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարին ոստիկանություն բերման ենթարկելու մասին տեղեկությունը կեղծ է․ ՆԳՆ
Բոլորը

Արդեն շրջանառության մեջ է Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված մի նախագիծ, ըստ որի՝ աղբահանության համար նախատեսվող վարձավճարը բնակիչներից չի գանձվի։ Այս մասին այսօր՝ «Երևանը հրաժարվում է Սանիթեքից․ աղբահանության նոր մոդելը» թեմայով քննարկման ընթացքում նշեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Նոր նախագծով՝ վարձը ներմուծող կազմակերպությունների վրա է դրվում։ Այսինքն՝ ցանկացած ներմուծող իր հետ պոտենցիալ աղբ է ներմուծում, հետևաբար՝ առաջարկվում է, որ աղբի հարկը հենց ներմուծողից գանձվի։ Կարծում եմ՝ տեղական արտադրողներին այդ առումով արտոնություններ կտրվեն»,- ասաց Հակոբ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ մինչ օրս աղբահանության համար վճարվող գումարի չափը՝ 200 դրամը, առայժմ անփոփոխ կմնա։ Անդրադառնալով աղբահանությանը տրամադրվող բյուջեին, քաղաքապետի մամուլի խոսնակն ընդգծեց․ «Այսօր աղբահանության համայնքային հիմնարկի աշխատանքն արվում է այն բյուջեի սահմաններում, ինչ «Սանիթեքին» էր տրվել․ 5 մլրդ 200 միլիոնի սահմաններում՝ չհաշված կապիտալ ծախսերը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան