Ճարտարագիտական համալսարանի ռեկտորի ատենախոսության մեջ գրագողության դեպքեր կան. Անի Սամսոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին առաջարկեց վերացնել խտրական մոտեցումը ռեկտորների նկատմամբ և ուսումնասիրել բոլոր ռեկտորների ատենախոսությունները:

«Ես իմ ձեռքի տակ ունեմ փաստեր, որ, օրինակ, Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի ատենախոսության մեջ կան գրագողության դեպքեր 50 դրվագով, և այսօր Տնտեսագիտական համալսարանի շրջանավարտները բողոքում են այն փաստից, որ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունում հայտնաբերել են փաստեր, սակայն այս պահին այդ ուսանողներն աշխատել են և իրենք են հայտնաբերել փաստեր ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի աշխատությունում»,- ասաց նա:

Նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ կա խնդիր, և պետությունը նման լիազորություն չունի անցկացնելու արդեն իսկ պաշտպանված ատենախոսությունների ուսումնասիրություն, եթե կոնկրետ փաստեր չկան կոնկրետ ատենախոսությունների հետ կապված:

«Մենք ստացել էինք հանձնարարական Ռուբեն Հայրապետյանի աշխատանքի հետ կապված, ստեղծվել էր հանձնաժողով՝ թե՛ շահագրգիռ կողմերի, թե՛ անկախ մասնագետների մասնակցությամբ, և տվյալ հանձնաժողովը վերհանել էր մի շարք լրջագույն խնդիրներ: Երկրորդ դեպքի հետ կապված՝ էլի հանձնաժողով է ստեղծվել, էլի եզրակացությունը տվել են: Ինչ վերաբերում է Տնտեսագիտական համալսարանի ներկայիս ԺՊ-ին, Դուք ասում եք՝ աշխատության հետ կապված բողոք, բայց բողոք եղել է ոչ թե դոկտորական աշխատանքի, այլ երեք հոդվածի հետ կապված: Մի քանի օր առաջ իմ հրամանով ստեղծվել է հանձնաժողով, և այդ հանձնաժողովը մոտակա օրերին կտա իր եզրակացությունը»,- ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ այստեղ իրականում համակարգային լուծման հարց կա. «Այս հարցը քննարկել ենք ԱԺ մեր պրոֆիլային հանձնաժողովում և մի քանի տարբերակներ կան: Օրինակ՝ առաջարկություններ կան, որ այո՛, մինչև հիմա գրված ատենախոսությունները՝ կլինեն դրանք թեկնածուական, թե դոկտորական, անդրադառնանք բոլորին կամ գիծ քաշենք ու ասենք, որ այսուհետ բոլոր ատենախոսությունները համապատասխան համակարգի միջոցով են գրաքննվելու: Կամ ունենանք մի համակարգ, երբ կունենանք պաշտոնացանկ և այդ պաշտոններին անցնող համապատասխան աշխատանքներն անպայման ուսումնասիրվեն և վերհանվեն խնդիրները»:

Մանրամասները՝ տեսանյութում: