Արդարացի չէ, որ լինի 55.000 դրամ աշխատավարձ, եթե անգամ այդ աշխատանքով զբաղվողը հավաքարարն է. Վարազդատ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱԺ-ն «Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավորներ առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55.000 դրամից հասցնել 68.000-ի: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը հիմնական զեկուցող Վարազդատ Կարապետյանին հարցրեց՝ ի՞նչ ռեսուրսների հաշվին են բարձրացվելու աշխատավարձերը, արդյո՞ք մասնավոր հատվածում բարձրացել է շահութաբերությունը և ինչքանով բարձրացումը կազդի գնաճի վրա:

«Հարկային դաշտի փոփոխությունները բավարար ռեսուրսներ կթողնեն ձեռնարկություններին, որ նրանք կարողանան այս ծախսերը անել: Մարդիկ անարդարացիորեն ցածր են վարձատրվում, այն աշխատանքը, որն անում են, համարժեք չէ 55.000 դրամին, և նրանք պետք է ավելի բարձր վարձատրվեն: Սա նաև աշխատողների իրավունքները պաշտպանելուն ուղղված գործողություն է»,- ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ մեկ աշխատողի օրական վճարը ստվերային շուկայում 5.000 դրամից պակաս չէ, հետևաբար՝ 55.000 դրամն անարդարացիորեն ցածր է՝ հաշվի առնելով, թե ինչ շահույթ են գեներացնում այդ ձեռնարկությունները. «Արդարացի չէ, որ լինի 55.000 դրամ աշխատավարձ, անգամ եթե այդ աշխատանքով զբաղվողը հավաքարարն է: Չեմ մտածում, որ ձեռնարկությունները ազատելու են աշխատակիցներին, տանելու են ստվեր»:

Մանրամասները՝ տեսանյութում: