Հոկտեմբերի 20-ին «Ավրորա» ֆորումի շրջանակում Ծիծեռնակաբերդում ծառեր կտնկվեն

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամն (Armenia Tree Project) ուրախ են հայտարարել, որ 2019թ. հոկտեմբերի 20-ին առաջին անգամ «Ավրորա» ֆորումի շրջանակում Ծիծեռնակաբերդում ծառեր կտնկվեն: Նոր ծառուղին կանվանակոչվի Ավրորա Մարդիգանյանի պատվին՝ մեկը Հայոց ցեղասպանությունը վերապրողներից, որը, չնայած կրած տառապանքներին, կհիշվի իր բացառիկ բարեսրտությամբ: Հենց նա էր, որ դարձավ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի ստեղծման ոգեշնչման աղբյուր:

Ապահով և կայուն ապագա բոլորի համար՝ այս գաղափարն է միավորում երկու կազմակերպություններին, որոնք նպատակ ունեն խորացնելու իրենց համագործակցությունը և ընդլայնելու համախոհների ցանցը՝ առաջ մղելով տեղական և համաշխարհային հիմնահարցեր: Միասնական ջանքերով երկարաժամկետ լուծումներ կառաջարկվեն  համաշխարհային ամենահրատապ խնդիրներին՝ փոխադարձ աջակցությամբ խրախուսելով ավելի շատ մարդկանց ներգրավում:

Անցած 25 տարվա ընթացքում «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը յուրացրել է Հայաստանում ծառ տնկելու և աճեցնելու արվեստը, հղկել է  և կատարելագործել առողջ տնկիներ աճեցնելու իրենց կարողությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու երկրի բնական ռեսուրսները: 1994-ից սկսած «Էյ Թի Փի» հիմնադրամը  մոտ վեց միլիոն ծառ է տնկել, որից օգտվել են Հայաստանի և Արցախի ավելի քան 1,200 համայնքներ: Եթե ցանկանում եք աջակցել նախագծին և մասնակցել ծառատունկին, հետևեք այս հղմանը:

Այս միջոցառումն անցկացվում է առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը գլոբալ քաղաքացիների համար փոփոխությունների նոր ու նշանակալի հարթակ կդառնա: Այստեղ իրենց դերակատարումը կունենան քաղաքական, գիտական, գործարար և արվեստի ոլորտների համաշխարհային առաջատար դեմքերը՝ հանդես գալով ներկա և ապագա սերունդների համար ամենահրատապ համաշխարհային խնդիրները հաղթահարելու միասնական հանձնառությամբ: Իր տեսակով տարածաշրջանում առաջին այս ֆորումի համահիմնադիրներն են Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը:

 

«Ավրորա» մարդասիրական մրցանակի շնորհման արարողությունը 2019թ. հոկտեմբերի 19-ին է՝  հանրության համար բաց միջոցառման ընթացքում: Հոկտեմբերի 20-ին կկայանա յուրահատուկ բարեգործական համերգ-նվիրում՝ աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևի և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Բարեգործական համերգի մուտքը միայն հրավիրատոմս-նվիրատվությամբ է: