Իրանն առաջինը պատերազմ չի սկսի. Զարիֆ

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանն առաջինը պատերազմ չի սկսի, բայց եթե հարձակման ենթադրկվի, կպաշտպանվի: ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Մենք բազմիցս ասել ենք, նույնիսկ գրավոր հաղորդագրությամբ հայտարարել ենք, որ եթե ԱՄՆ-ն պատերազմ սկսի, անկասկած՝ չի կարողանա այն ավարտել»,- CNN-ին տված հարցազրույցում ասել է Զարիֆը՝ հավելելով, որ պատերազմից խուսափելը դիվանագետների խնդիրն է, և ինքն էլ դա անում է:

Հերքելով Aramco սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակմանն Իրանի մասնակցության մասին պնդումները՝ Մոհամմադ Զարիֆն ընդգծել է, որ այդ մասին ոչ մի փաստ չկա:

«Եթե մենք լինեինք դրա հետևում, դա աղետ կլիներ Սաուդյան Արաբիայի համար»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:

Երկխոսության հնարավորության մասին հարցին էլ Զարիֆը պատասխանել է. «Ես, որպես դիվանագետ, միշտ ասում եմ, որ դիվանագիտության համար նոր հնարավորություններ կան»:

Դիվանագետի խոսքով՝ ներկայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ճանապարհին լուրջ սահմանափակումներ կան: «Կան մարդիկ, որոնք նախագահ Թրամփին առաջարկում են փակել Իրանի հետ դիվանագիտության դռները՝ ինչպես նախագահի պաշտոնում, այնպես էլ այդ ժամկետի ավարտից հետո»,- հավելել է նա: