ԱՄՆ-ը մեծ հարգանք ու ակնածանք է տածում Հայաստանի հարուստ պատմության և ժառանգության նկատմամբ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Լուրեր

27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:03
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն ԱԺ բակում. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 11:01
Ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ձերբակալվել են Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին․ պետությանը պատճառվել է ավելի քան 17 մլն դրամի վնաս
27.10.2026 | 10:54
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 10:53
Հայտնի են «Ոսկե գնդակի» քվերակության արդյունքները
27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
Բոլորը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են, որ 2019թ․ սեպտեմբերի 17-ին ՀՀ-ում դեսպան Լին Մ. Թրեյսիի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի, Սյունիքի մարզային և Մեղրու համայնքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ամփոփվել է Մեղրիում ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացված մշակութային պահպանության ծրագիրը։

«ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը երեք տարի առաջ մեկնարկած այս ծրագրի իրականացման նպատակով տրամադրել է 510․000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ Սա Հիմնադրամի կողմից մինչ օրս ֆինանսավորված ամենախոշոր ծրագիրն է Հայաստանում, որով պահպանության աշխատանքներ են իրականացվել Սբ․ Հովհաննես եկեղեցու առավել վտանգված հատվածներում և վերականգնվել են այնտեղ գտնվող 17-րդ դարի եզակի որմնանկարները, որոնցում մեկտեղված են հայկական և պարսկական որմնանկարչության ինքնատիպ ոճերը։

Ծրագրի իրականացման նպատակով ԱՄՆ դեսպանությունը համագործակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «ԱՄԱՓ» Մարդկային զարգացման ՀԿ-ի հետ։ Պահպանության աշխատանքները մեկնարկեցին  մանրակրկիտ հետազոտական աշխատանքներով, ապա ձևավորվեց ջրահեռացման համակարգը, փոխվեց տանիքը, տեղադրվեց օդափոխության համակարգը և բարեկարգվեց դեպի եկեղեցի տանող ճանապարհը։ Այս աշխատանքներին զուգահեռ մասնագիտական թիմը զբաղված էր եկեղեցում գտնվող որմնանկարների վերականգնմամբ։

«Միացյալ Նահանգների կառավարությունն ու ժողովուրդը մեծ հարգանք ու ակնածանք են տածում Հայաստանի հարուստ պատմության և ժառանգության նկատմամբ, և ինձ համար պատիվ է, որ մենք մեր ներդրում ենք ունեցել Սբ․ Հովհաննես եկեղեցու պահպանության հարցում։ Նմանօրինակ ծրագրերի շնորհիվ ապագա սերունդներն իմանում են հայկական մշակույթի ակունքների մասին։ Միացյալ Նահանգները հպարտ է, որ 2005թ․ սկսած Դեսպանների հիմնադրամի միջոցով կարողացել է հայաստանյան մշակույթի պահպանությանն ուղղել ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար», – իր խոսքում փաստեց դեսպան Թրեյսին։

Այցի ընթացքում դեսպան Թրեյսին շրջեց եկեղեցում և տեղում ծանոթացավ տարիների ընթացքում կատարված մանրակրկիտ աշխատանքին: Մեղրու ծրագիրն արդեն ավարտվել է, սակայն ԱՄՆ կառավարությունը պատրաստ է շարունակել աշխատանքը հայ գործընկերների հետ մշակութային ժառանգությունը պահպանելու և այն ապագա սերունդներին ներկայացնելու հարցում։ Մեղրու ամփոփիչ միջոցառման ժամանակ դեսպան Թրեյսին հայտարարեց Դեսպանների մշակութային պահպանության հիմնադրամի նոր՝ Լոռու մարզի Սանահին վանական համալիրի ծրագրի մասին։ Հատկացվել է 100․000 ԱՄՆ դոլար, իսկ աշխատանքները կմեկնարկեն մինչև տարեվերջ»,- ասված է հաղորդագրությունում: