«Ոստիկանության պետը չի ծխում, ԱԱԾ պետը թաքուն է ծխում». Կառավարությունը քննարկում է ծխախոտի դեմ պայքարի նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.09.2026 | 23:48
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
01.09.2026 | 23:14
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն «Աքքույուից» հետո քայլեր կձեռնարկեն նոր ատոմակայանների ուղղությամբ
01.09.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.09.2026 | 22:44
Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի համար Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել
01.09.2026 | 22:26
Պուտինի հետ պայմանավորվել ենք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում. Փաշինյան
01.09.2026 | 22:07
Փաշինյանը՝ Պուտինին. ԵՄ անդամության մասին օրենքի ընդունումով մենք փաստացի հրաժարվել ենք հանրաքվեից
01.09.2026 | 22:05
Լատվիան արգելել է ՌԴ-ում և Բելառուսում արտադրված գրքերի, հագուստի և խաղալիքների ներմուծումը
01.09.2026 | 22:00
Ջերմուկի կամրջի վերանորոգվող հատվածը մասամբ փակ կլինի երթևեկության համար
01.09.2026 | 21:42
Հայ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կլինի, բայց խնդրենք՝ որքան հնարավոր է շուտ. Պուտինը՝ ԵՄ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 21:26
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում. ՈՒՂԻՂ
01.09.2026 | 21:14
ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիքում քննարկել են TRIPP-ի իրականացման ընթացքը
01.09.2026 | 21:00
ՌԴ-ն կրծքով Քոչարյանին է պաշտպանում․ ո՞նց բացատրենք ռուսներին, որ դա հակառուսականություն է բորբոքում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:47
Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
01.09.2026 | 20:30
Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:21
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու տեսանյութերը
Բոլորը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում ասաց, որ նախագիծը մոտ մեկ տարի քննարկվել է այս խմբագրությամբ, այսինքն՝ բավական երկար քննարկված հարց է։ Նախագծի որոշ դրույթներ ավելի ուշ՝ մինչև 2024 թվականն են ուժի մեջ մտնելու։

«Ծխախոտի օգտագործման արգելք է սահմանվում փակ տարածքներում և աստիճանաբար նաև կիսափակ տարածքներում։ Որոշակի ահմանափակումներ են նախատեսված նաև հանրային տրանսպորտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, կրթական, մշակութային հաստատություններում։ Որոշակի կարգավորումներ են նախատեսվում նաև ծխախոտի վաճառքի և ծխախոտային արտադրանքի առաջխաղացման և գովազդի սահմանափակման ուղղությամբ։ Ես վստահ եմ, որ այս օրենսդրական փոփոխությունները հանգեցնելու են բնակչության շրջանում զանգվածային մշակութային փոփոխության՝ հարգելու միմյանց առողջության իրավունքը և գնահատելու առողջությունը: Եվ հիմա է հենց այդ ժամանակը, ուշացած է, բայց ավելի ուշացնել այևս չենք կարող, թե մենք ինչպիսի երկիր ենք ուզում թողնել մեր երեխաներին՝ առողջ և զարգացա՞ծ, թե հիվանդ ու դժվարություններ ունեցող»,- ասաց Թորոսյանը։

Նա նշեց, որ ուզում է կոչ անել հանրային սննդի հաստատություններին՝ կամավոր կերպով որդեգրել առանց ծխի տարածքների քաղաքականությունն իրենց ռեստորաններում։ «Մենք հենց հիմա ունենք նման ռեստորաններ, որոնք եկամուտների առումով ոչ մի խնդիր չունեն, հակառակը, իրենք երբեմն նստելու տեղ չեն ունենում»,- ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ որոշակի ժամանակ պետք է տալ բիզնեսին, ինչն օրենքի նախագծով սահմանվում է։ Նա նշեց, որ այս Կառավարությունը ծխողների ամենաքիչ թիվ ունեցողն է։

«Կառավարության անդամների 80 տոկոսը չեն ծխում։ Եվ շատ հաճելի էր արձանագրել, որ մարզպետների 100 տոկոսը չի ծխում, իրավապահ բլոկում չգիտենք՝ ինչ վիճակ է։ Ոստիկանության պետը չի ծխում, ԱԱԾ պետը թաքուն է ծխում։ Կարծում եմ՝ սա էլ կարևոր ցուցանիշ է, և ով, եթե ոչ մեր Կառավարությունը նման որոշում պետք է ընդունի։ Իմիջիայլոց, արձանագրենք, որ մեծամասնությունը ծխող են եղել։ Ես ինքս ծխել եմ երկար տարիներ և, ի վերջո, թողել եմ ծխելը»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան