Հայաստան է արտահանձնվել ճանապարհային ոստիկանի սպանության մեղադրանքով 2001 թվականից հետախուզվողը

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ սեպտեմբերի լույս 7-ի գիշերը Մոսկվայից Երևան տեղափոխվեց Վաղարշապատում հաշվառված 48-ամյա մի տղամարդ, որը 2001 թվականից հետախուզվում էր սպանության, բանդիտիզմի և պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Հետևողական աշխատանքի արդյունքում նախորդ տարվա սեպտեմբերին ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողը թաքնվում է Ռուսաստանի Ռամենսկոյե քաղաքում։ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գործընկերների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ հետախուզվողը հայտնաբերվել ու ձերբակալվել էր։ Հայտնաբերումից մեկ տարի անց 48-ամյա տղամարդը արտահանձնվեց Հայաստան։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ևս մեկ անգամ հաստատեցին, որ չբացահայտվող հանցագործություններ ու չհայտնաբերվող հետախուզվողներ չկան․ ամեն ինչ ժամանակի և հետևողական աշխատանքի հարց է»,- նշված է հաղորդագրության մեջ։