ԱԱԾ-ն բացահայտել է ՊՆ կարիքների համար գնումների գործընթացում առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք

Լուրեր

30.11.2026 | 01:31
ՏԻՄ ընտրությունների օրը ԿԸՀ-ն արագ արձագանքել է 16 իրավիճակի, ստացվել է 8 դիմում
30.11.2026 | 01:13
Մեզ բազան պետք չի, որ մնա ստեղ՝ անկախ հիմնավորումներից, բայց ես նման թեմա չեմ բացել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.11.2026 | 00:51
Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքը» հաղթել է՝ ստանալով ձայների 85%-ը․ Աննա Գրիգորյան
30.11.2026 | 00:34
Սինդարովը չեմպիոնական մրցամարտի 5-րդ պարտիայում հաղթեց Գուկեշին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.11.2026 | 00:29
«Սամվել Կարապետյանը ՀՀ-ի ամենամեծ թալանողներից մեկն է․ ՀԷՑ-ը ե՞ս եմ թալանել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.11.2026 | 00:18
Սպիտակում ՔՊ-ն ստացել է ձայների 45,49%-ը, սակայն ավագանիում բացարձակ մեծամասնություն չի ունենա
30.11.2026 | 00:15
Ապարանի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Կարեն Եղիազարյանի գլխավորած դաշինքը ստացել է ձայների 99%-ը
30.11.2026 | 00:12
«Խաղաղության ճանապարհին կա մի խոչընդոտ՝ ընդդիմության դիրքորոշումը, հանրային ճնշման տակ՝ պետք է փոխվի»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.11.2026 | 00:01
«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարում է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում հաղթանակի մասին
29.11.2026 | 23:54
44-օրյա պատերազմի ժամանակ Պուտինին ասել եմ՝ կարո՞ղ է պրոբլեմն իմ մեջ է, կարո՞ղ է հրաժարական տամ, գնամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 23:41
Առանց մրցակիցների ընտրություններ Աշտարակում․ ըստ նախնական տվյալների՝ ՔՊ-ն ստացել է ձայների 96,8%-ը
29.11.2026 | 23:32
Խաղաղության համաձայնագիրը 50 տոկոսով լինելու է ալիևյան, 50 տոկոսով՝ փաշինյանական․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 23:17
Ամասիայի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 66,8%-ը
29.11.2026 | 23:07
«Իսկ ո՞վ է ասել, որ ժողովուրդը չի կարող որոշել, որ 2031-ին, 2036-ին շարունակում եմ վարչապետ լինել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 22:53
Մեծամորի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 85%-ը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գնումների գործընթացում առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝  ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, մատակարար կազմակերպության հետ գալով հանցավոր համաձայնության, ուռճացված գնով կնքել են մատակարարման պայմանագիր, որի հիման վրա այդ ընկերությանն ապրանքատեսակի իրական շուկայական արժեքի փոխարեն փոխանցել են 21 մլն 700 հզր ՀՀ դրամով ավել գումար, որի արդյունքում առանձնապես խոշոր չափերով նշված գումարը վատնվել է:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: