Արցախում նախագահական մրցավազքը սկսված է. սպասվում են հանրահավաքներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:09
Time-ը Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել
12.12.2024 | 18:00
Հայ-թուրքական սահմանին փշալարը վնասել են, Insider-ը՝ ՀՀ զենքի մատակարարման ավելացման մասին․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
12.12.2024 | 16:38
 Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
12.12.2024 | 16:34
Չեմ բացառում․ Գևորգ Պապոյանը` Հակոբ Ասլանյանի կողմից հնարավոր արտահոսքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններից 8 ամիս առաջ քաղաքական թևերի միջև պայքարը սկսված է։ Այս պահին թատերաբեմում երևում է 3 գործիչ, որոնք բացեիբաց հայտարարել են նախագահ դառնալու հավակնության մասին՝ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայան, նախկին վարչապետ, Արցախում ամենաազդեցիկ քաղաքական ուժի՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյան և Վիտալի Բալասանյան, որը երկու ամիս առաջ Բակո Սահակյանի հրամանագրով ազատվեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

Սեպտեմբերի 8-ին Արցախում նաև ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն, համայնքների մեծամասնությունը նոր ղեկավար կունենա։ Սամվել Բաբայանի կարծիքով՝ Բակո Սահակյանը փորձելու է այդ պաշտոններում նշանակել իր մարդկանց։ Այս սցենարը Արցախի բանակի նախկին հրամանատարը փորձելու է կանխել փողոցային պայքարով։ Բաբայանը հայտարարել է՝ Արցախում տեղի է ունենում ուժերի միավորում, օգոստոսի կեսերին 10.000 մարդու հավաքելու է Ստեփանակերտի կենտրոնում և Բակո Սահակյանին ստիպելու է հեռանալ։ Միայն այդ հեռացմամբ և չեզոք անձի նշանակմամբ, ըստ Սամվել Բաբայանի, հնարավոր կլինի ապահովել ընտրությունների թափանցիկությունը։ Զուգահեռ նա պայքարում է սահմանադրական փոփոխությունների համար, որպեսզի ՀՀ-ի քաղաքացիները ևս իրավունք ունենան առաջադրվել որպես նախագահի թեկնածու։

Բաբայանի թիմից եկող հայտարարություններին հետևել են կոշտ արձագանքներ։ Արցախի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի նիստին Բակո Սահակյանն ասել է՝ բոլոր նրանք, ովքեր նպատակ ունեն խախտել երկրի բարօրությունը, ովքեր կիրականացնեն ոտնձգություն պետականության նկատմամբ, այդ մարդիկ արժանանալու են համարժեք գնահատականների. «Առանց աղմկոտ դրսևորումների օգտագործելու ենք մեր բոլոր հնարավորություններն ու կարգի ենք բերելու անօրինական ճանապարհ ընտրածներին»։

Նախագահական աթոռի մյուս հավանական հավակնորդներից՝ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ ինքն ու իր գաղափարակից ընկերները դիմելու են կոշտ միջոցների ու թույլ չեն տալու խաթարել ներքին միասնությունը։ Այս զգուշացումները, սակայն, չկասեցրին Սամվել Բաբայանի կողմնակիցների բողոքի գործողությունները։ Օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հանրահավաքին նրանք ներկայացել էին համակարգի վերարտադրության դեմ ուղղված պաստառներով։ Նախագահ Բակո Սահակյանի ելույթն ուղեկցվեց նրանց սուլոցներով ու վանկարկումներով: Նույնիսկ բանը հասավ Բաբայանի ու Արայիկ Հարությունյանի կողմնակիցների միջև հրմշտոցի։

Մեկնաբանելով Բաբայանի կողմնակիցների ակցիան՝ Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը կոչ արեց զերծ մնալ անհանդուրժողականության դրսևորումներից. «Մարդիկ իրավունք ունեն ունենալ տարբեր կարծիք, և դա բնական է։ Բայց ամեն ինչ պետք է անել փոխադարձ հարգանքի մթնոլորտում և չհասցնել իրավիճակը նրան, որ մեկը մյուսին դիտարկեն որպես թշնամիներ, իրավիճակը սրել, անհանդուրժողականության մթնոլորտ սերմանել»։

Բաբայանն ասաց՝ լարվածության միտումներ կան, սակայն հուսով է, այն չի վերածվի թշնամանքի, անկանխատեսելի հետևանքների։ Սամվել Բաբայանի՝ հանրահավաքային շարժում սկսելու և ժամկետից շուտ Բակո Սահակյանին հեռացնելու մտադրության վերաբերյալ Դավիթ Բաբայանն ասաց՝ հանրաքվեով ընդունվել է նոր Սահմանադրություն, որով սահմանվել է անցումային շրջան, այդ ընթացքում նախագահում է Բակո Սահակյանը, հետագա զարգացումներն էլ պետք է ծավալվեն ըստ օրենքի։

«Եթե նույնիսկ փոխվում է նախագահը, անցումային շրջանը չի փոխվում, միևնույն է՝ ընտրությունները պետք է լինեն 2020 թվականի մարտ-ապրիլին, ինչ տարբերություն։ Ամեն ինչ պետք է արվի օրենքի շրջանակում։ Եթե կան ուժեր, որոնք կարծում են՝ ճիշտ չէ դա, քաղաքակիրթ ձևով թող իրենց գաղափարները ներկայացնեն հանրությանը։ Ամեն ինչ անենք, որպեսզի չապակայունանա, մենք փոքր երկիր ենք, մեր միասնականությունը պետք է պահպանենք, սա լոկ խոսքեր չեն։ Ամեն ինչ փոխվելու է 2020 թվականին, լինելու է թեժ պայքար, բայց ես ուզում եմ դա լինի քաղաքակիրթ ձևով։ Մարդիկ, պաշտոնյաները պիտի փոխվեն, և փոխվելու են։ Հիմա նոր իրավիճակ է և անհնար է մեկին պարտադրել նոր թեկնածու»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Արցախի իշխող «Ազատ հայրենիք» կուսակցությունը դեմ է նախագահի միասնական թեկնածուի գաղափարին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արայիկ Հարությունյանը՝ ակնարկելով, որ որոշ ուժեր ցանկանում են առաջադրել նախագահի միասնական թեկնածու և որոշներին թույլ չտալ առաջադրվել. «Այդ մարդկանց խորհուրդ եմ տալիս զբաղվել քաղաքականությամբ, եթե քաղաքական գործիչներ են և ներկայացնեն ծրագիր, այլ իրենց պապայի տեղ չդնեն՝ ով իրավունք ունի առաջադրվելու և դառնալ թեկնածու։ Գոնե հավաքեք ձեր շուրջը մի քանի հոգի քաղաքական ուժ ձևավորելու համար թիմ, սա իմ խորհուրդը նրանց»։

Նկատենք, որ այս պահին հավակնորդներից քաղաքական կուսակցություն չի հիմնադրել Սամվել Բաբայանը, բայց արդյո՞ք նրան նկատի ունի Արցախի նախկին վարչապետը, չբացահայտեց։ Factor.am-ի խնդրանքով մեկնաբանելով Բակո Սահակյանի վաղաժամ հրաժարականի, այդ պաշտոնում չեզոք անձի նշանակման հեռանկարը՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ չի կիսում հրաժարականի պահանջը: «Համոզված եմ, որ մեր բոլորիս գիտակցությունն այնքան բարձր է, որ թույլ չենք տալու երկրում լինեն պատակռում, ընդվզումներ, մեզ համար ոչ հաճելի իրադարձություններ: Ամեն ինչ պետք է լինի կլոր սեղանի շուրջ»։

Factor.am-ը հարց ուղղեց՝ Բակո Սահակյանը կարո՞ղ է երաշխավորել արդար ընտրությունների անցկացումը, քանի որ, գիտենք, իշխանությունն ունի ռեսուրսներ, տարբեր լծակներ ընտրախավերի վրա․ «Ոչ թե Բակո Սահակյանը պետք է երաշխավորի, այլ երաշխավորում է Սահմանադրությունը և օրենքը։ Բակո Սահակյանը պետք է ապահովի օրենքի կիրառումը»։

Հայաստանի Հանրապետությունը համակ ուշադրությամբ է հետևում Արցախի ներքաղաքական զարգացումներին։ Օգոստոսի 5-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը բռնությունը բացառելու հստակ ուղերձ հղեց: «Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն և հայ ժողովրդի պատմության աղբանոցը նետվեն»,- ասաց Նիկոլ փաշինյանը։

«Արցախում պետք է պարտադիր լինի կայունություն և անթույլատրելի է ցանկացած տիպի խժդժություն»,- իր հերթին զգուշացրեց Համահայկական խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Ստեփանակերտ ժամանած ԱԱԾ տնօրենը: «Արցախը յուրահատկություններ ունի և Արցախի կայությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա։ Ես, որպես ԱԱԾ տնօրեն, պարտադիր հաշվի եմ առնում այդ հանգամանքը»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Արայիկ Հարությունյանը չհերքեց տեղեկությունը, որ ինքն ու Սամվել Բաբայանը Արթուր Վանեցյանի միջնորդությամբ հանդիպել են՝ ըստ էության հաստատելով տեղեկությունը: Ասաց, սակայն, որ պայմանավորվածություն չի եղել։ Ի դեպ՝ մրցակից գործիչների հանդիպումը փաստում է հենց այս լուսանկարը։ Իսկ մամուլում չեն դադարում հրապարակումները, թե նրանք փորձելու են կիսել իշխանությունն Արցախում, մեկը՝ որպես նախագահ, մյուսը՝ վարչապետ։ Թե նախագահական մրցավազքն ինչ դրսևորումներ կունենա և հավակնորդներից ով ինչ  մարդավարություն կորդեգրի՝ պարզ կդառնա առաջիկայում։ Իսկ առայժմ Արցախում համահայկական խաղերն են։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան