«Սա նշանակում է մարդուն մահվան տանել». նախկին զինծառայողը կրկին հացադուլ է սկսել ՊՆ շենքի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Խաղաղապահ զորամասի նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանը, 4 ամսվա դադարից հետո, վերսկսել է հացադուլը Պաշտպանության նախարարության շենքի առաջ։ Պետությունից պահանջում է ֆինանսավորել իր բուժումն արտերկրում։ Նախորդ հացադուլն ապրիլի 3-ին էր հայտարարել: 5 օր անց արդյունքն այն եղավ, որ Դավիթ Հակոբյանին ընդունեց պաշտպանության նախարարի ավագ խորհրդական գեներալ Վարդան Ավետիսյանը։ 40 րոպե տևած հանդիպումից նախկին զինծառայողը դուրս էր եկել համաձայնությամբ, թե հարցը կկարգավորվի։ Դավիթը դադարեցրել էր հացադուլը։ Ասել էին՝ մի փոքր ժամանակ է հարկավոր՝ վիզայի հարցը լուծելու համար, որ կարողանա գնալ Գերմանիա՝ բուժում ստանալու: «Պարոն գեներալ Ավետիսյանը խոստացել էր, որ իր ընկերների շնորհիվ, բարերարների շնորհիվ կկարողանա այս հարցը կարգավորել, իրենց օգնությամբ, և ոչինչ չեղավ հետո։ Այսինքն՝ ոնց որ հիմա ինձ խաբված զգամ էդ ամենից հետո»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Հակոբյանը։

Հարցին՝ այս ամիսների ընթացքում երբևէ հանդիպե՞լ է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ, փորձե՞լ է ճշտել, թե գործընթացն ինչ փուլում է, նախկին զինծառայողը պատասխանեց. «Եկել հարցրել եմ, տվել եմ բանկային հաշիվները, նույնիսկ բանկից եմ թղթերը բերել, որ նման խնդիր կա իսկապես, բայց ոչինչ չեղավ, պարզապես իրենց խոստումը եղավ։ Հետո ասաց՝ ժամանակ է հարկավոր, որ այդ հարցը կարգավորվի, բայց անցավ և արդեն մատնեցին մոռացության այդ ամենը»։

Ամիսներ առաջ՝ հացադուլը դադարեցնելու օրը նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատել էր՝ ինքն ամեն ինչ անելու է, որ բարեգործների շնորհիվ նախկին զինծառայողը մեկնի Գերմանիա ու այնտեղ բուժում ստանա։ Իսկ ահա Դավիթ Հակոբյանի ու ՊՆ ավագ խորհրդականի հանդիպմանը ներկա գտնված գնդապետ Ավետիսյանը Factor TV-ի տեսախցիկի առաջ պատմել էր հանդիման արդյունքներից մասին․ «Կդիմավորեն տղերքը, ինչ-որ է՝ կապահովեն էնտեղ։ Նաև ինքը բանկի հետ կապված խնդիր ուներ՝ բանկի տնօրենի հետ ես կզանգեմ կխոսեմ, որպեսզի տեսնենք՝ ինչով կարող ենք օգնել։ Հաշվեհամարը վերցրեց, որ իր ծանոթ ընկերներին տա, որպեսզի որոշակի գումար փոխանցվի, որ էդ հարցերը էնտեղ լուծվեն։ Բուժման հարցերը լուծվում են Գերմանիայում, ովքեր իրեն ընդունում են էնտեղ։ Ժամկետը առաջին հերթին պայմանավորված է, թե երբ է կազմակերպվում վիզայի հարցը։ Վիզայից է կախված Դավիթի մեկնելը»։

Ո՛չ գեներալ Վարդան Ավետիսյանը, ո՛չ Պաշտպանության նախարարության որևէ պաշտոնյա չորս ամսում նույնիսկ կապ չի հաստատել Դավիթի հետ։ Նրան ուղղորդել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որտեղ ամիսներով պառկել է։ Ո՛չ այդտեղ, և ո՛չ էլ Հայաստանի որևէ հիվանդանոցում, ըստ նախկին զինծառայողի, իրեն չեն կարող բուժել։ Ինչո՞ւ պաշտպանության նախարարի խորհրդական գեներեալ Ավետիսյանը չի կատարել հաշմանդամություն ունեցող զինծառայողին տված խոստումը, փորձեցինք ճշտել հենց նրանից։ Ներկայացնում ենք հեռախոսազրույցի սղագրությունը։

Factor TV – Պարո՛ն Ավետիսյան, Խաղաղապահ բրիգադի նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանը հացադուլ է սկսել։

Վարդան Ավետիսյան – Կլինի՞ մի կես ժամ հետո զանգես։

Factor TV – Կարո՞ղ եք մեկնաբանություն տալ։

Վարդան Ավետիսյան – Ես արձակուրդում եմ գտնվում, չեմ կարող տալ մեկնաբանություն։

Factor TV – Իսկ նորություն կա՞, Դուք խոստացել էիք ՝ընկերների աջակցությամբ կլինի։

Վարդան Ավետիսյան – Ես դիմել եմ մարդկանց։

Factor TV – Եվ ի՞նչ արձագանքներ են եղել։

Վարդան Ավետիսյան – Արձագանքներ ի՞նչ պիտի լինի, Դավիթը կիմանա, Դավիթը կասի։

Factor TV – Դավիթն ասում է՝ արձագանք չի եղել։

Վարդան Ավետիսյան – Չեմ կարող ասել։

Factor TV –  Դավիթը հացադուլ է սկսել, պարո՛ն Ավետիսյան։

Վարդան Ավետիսյան – Բան չունեմ ասելու։ Դա իր իրավունքն է։

Factor TV –  Խաբված է զգում զինծառայողը։

ԱՆՋԱՏՈՒՄ Է ՀԵՌԱԽՈՍԸ։

Խաղաղապահ բրիգադում ծառայելիս աղիքային բորբոքում ստացած զինծառայողը 2012 թվականին վիրահատվել է Մուրացանի հոսպիտալում, ինչից հետո նրա մոտ առաջացել է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, իշեմիկ ինսուլտ՝ ձախակողմյան հեմիպարեզով։ Դավիթը գրեթե անշարժացել է։ Ասում է՝ գլխում կիստա կա, ձախակողմյան ոսկրերը չեն սնուցվում, ունի տեսողության, ողնաշարի ու սրտի խնդիր։ Դավիթի խոսքով՝ Մուրացանի բժիշկների սխալի հետևանքով է հաշմանդամություն ձեռք բերել։ Ու միայն վերջերս է տեղեկացել, որ իր որոշ օրգաններ հեռացրել են՝ իրեն առանց տեղեկացնելու։ Օրեցօր առողջական վիճակը սրվում է։ Կծկված ձեռքը կապում է, քանի որ չի կարողանում պահել։ Անցած 7 տարիներին դիմել է պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանին, Վիգեն Սարգսյանին, նաև Դավիթ Տոնոյանին, բայց բուժման ծախսերը ՊՆ-ն այդպես էլ չի հոգացել։ Նախկին զինծառայողի բուժումն արտերկրում չֆինանսավորելու վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից։

«Ես ինչքան գիտեմ՝ նախարարի ավագ խորհրդականը չէր ասել՝ կլուծենք, ասել էր՝ կփորձենք լուծել, որովհետև էդ խնդրի լուծումը, ցավոք, օրենքով չի կարգավորվում։ Եթե չի ստացվել, ուրեմն չի ստացվել: Ոչ թե ինքը խոստում է տվել ու իր խոսքի տերը չի եղել, ինչպես Դուք եք ասում, այլ խոստում է տվել, որ կփորձեն լուծում գտնել, ինչը, հավանաբար, չի ստացվել։ Եթե այդ հարցը հնարավոր լինել լուծել օրենքով, ՊՆ-ում ոչ ոք Դավիթի տանջանքներից հաճույք չի ստանում, այդ հարցը կլուծեին»,- ասաց մա։

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը Factor TV-ին պարզաբանել էր՝ Դավիթ Հակոբյանի պահանջները գտնվում են իրավական տիրույթում և նախարարությունը չի կարող դրանցով զբաղվել։ Ըստ գործող օրենքի՝ եթե բժիշկները որոշում են, որ հայկական առողջապահական համակարգն ի զորու չէ զբաղվել զինծառայողի առողջությամբ և գտնում են, որ արտասահմանում կա ավելի լավ բուժում, ապա նա ուղարկվում է արտասահման և այստեղ, ըստ Հովհաննիսյանի, ՊՆ-ն ուղիղ առնչություն չունի. որոշում է բժշկական կոլեգիան, գումարը հատկացնում է Կառավարությունը։ Նախարարության դիրքորոշումը, թե օրենքը թույլ չի տալիս բուժումն արտերկրում ֆինանսավորել, Դավիթ Հակոբյանն այսպես մեկնաբանեց. «Սա դեպի հանգիստ մահվան տանել է՝ հանգիստ, սիրուն ձևով։ Եթե դու մարդուն դարձնում ես ինվալիդ ու թողնում ես այդ կարգավիճակի մեջ, պիտի գիտակցի, որ ինքը լավ չի գնալու, դեպի վատն է գնալու։ Ընդամենը մի վիզայի հարց կարգավորեն, որ ես կարողանամ այս երկրից գնամ։ Այսօր իմ կյանքն են խլել, իմ ամեն ինչը խլել են էս մարդիկ, և այդ ամեն ինչը նորմալ են համարում։ Ոչ միայն ինձ զգում եմ խաբված, այլ կոնկրետ զգում եմ ինձ էս ազգի թշնամի»։

Նախկին զինծառայողը նշում է, որ հացադուլը շարունակելու է այնքան, քանի դեռ իր պահանջները չեն կատարվել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան