Մեզ համար շատ կարևոր է, որ գաղտնի ինֆորմացիայի որևէ արտահոսք չլինի. ԱԽ քարտուղարը՝ BBC-ի հրապարակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ Քննչական մարմինների գործառույթն է՝ պարզել, թե ինչպես են Մարտի 1-ի քրեական գործի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերը, նյութերը հայտնվել BBC-ի տրամադրության տակ: Այս մասին նա ասաց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

Հարցին՝ անվտանգությանը սպառնալիք չէ՞, երբ շատ կարևոր փաստաթղթեր հայտնվում են այլ անձանց տրամադրության տակ, Գրիգորյանը պատասխանեց, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ լուծված է փաստաթղթերը գաղտնի պահելու հարցը, և դրա ապացույցը WikiLeaks-ն է։

«Գաղտնիության հարցի հետ առնչվում են բոլորը։ «WikiLeaks-ը դրա վառ օրինակն է, նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրներից մեկի՝ ԱՄՆ-ի ամբողջ գաղտնի փաստաթղթերը հայտնվել էին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում», – ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ կատարվածը մտահոգիչ է ոչ միայն իր համար, այլև անվտանգության համար ցանկացած պատասխանատուի։ «Մեզ համար շատ կարևոր է, որ գաղտնի ինֆորմացիայի որևէ արտահոսք չլինի, որովհետև գաղտնիությունը նշանակում է նաև ապահովվածություն, անվտանգություն»,- հավելեց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ BBC-ի ռուսական ծառայությունը երեկ հոդված էր հրապարակել, որի համաձայն՝ Մարտի 1-ին կրակելու հրամանը տվել է Արցախի գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկի), իսկ Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյանը ֆինանսավորել են գաղտնի շտաբը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան