ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ղրղզստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ղրղզական Հանրապետությունում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը (նստավայրը՝ Նուր-Սուլթան) օգոստոսի 7-ին իր հավատարմագրերի պատճեննն է հանձնել Ղրղզստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Նուրան Նիյազալիևին (Ниязалиев Нуран Садырович):

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով Գագիկ Ղալաչյանին պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ Նուրան Նիյազալիևը վստահություն է հայտնել, որ դեսպանը նոր շունչ կհաղորդի հայ-ղրղզական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Դեսպան Ղալաչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ կշարունակի ներդնել առավելագույն ջանքերը երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունն առավել խորացնելու և զարգացնելու ուղղությամբ:

Ղրղզստան կատարած իր այցի շրջանակներում դեսպան Ղալաչյանը «Արարատ» մշակութային կենտրոնում հանդիպել է Բիշքեկի հայ համայնքի ղեկավար Սամսոն Բալյանի և համայնքի մյուս ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքին առնչվող հարցեր: Դեսպան Ղալաչյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին: