Ռուբինյանց փողոցում միացվեց հերթական կարգավորվող լուսացույցը
Ռուբինյանց փողոցում միացվեց հերթական կարգավորվող լուսացույցը: Նախկինում մահացու ելքով մի շարք վթարների պատճառ դարձած այս անցումն այսուհետև կկարգավորվի հետիոտների կողմից:
Ամիսներ առաջ այստեղ կառուցված արգելաթումբը կհանվի մի քանի օրից։ Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով առաջիկա մի քանի օրերին տեղում հսկողություն կիրականացնի Ճանապարհային ոստիկանության կարգախումբը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։