Պետք է մեխանիզմներ գտնել, որպեսզի այդ 1.6 մլն եվրոն վճարեն Ռոբերտ Քոչարյանն ու այն ժամանակվա մյուս պատասխանատու պաշտոնյաները. Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 14:15
Ստամբուլի մոտ երկու նավ է բախվել․ անձնակազմի 10 անդամ անհետ կորած է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:10
Transfermarkt. Ամռան ամենաթանկ տրանսֆերների տասնյակը
02.09.2026 | 13:55
Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանում նոր զորահավաքի ալիքի մասին լուրերը
02.09.2026 | 13:46
Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը վարույթ է սկսել
02.09.2026 | 13:35
US Open. 40-ամյա Գաել Մոնֆիսն ուշագրավ ցուցանիշ է գրանցել իր ծննդյան տարեդարձի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:27
Գերմանիան փակում է ռուսական հյուպատոսությունը՝ Լայպցիգի օդանավակայանի դեմ հարձակման փորձից հետո
02.09.2026 | 13:18
Եթե պետք լինի զենքը կվերցնենք ու կպաշտպանենք մեր հայրենիքը. Դանիելյանը` Արցախ վերադարձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:16
Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձուկ․ ըստ Էկոնոմիկայի նախարարության՝հայկական ձկնամթերքի նկատմամբ մեծ պահանջարկ կա
02.09.2026 | 13:13
Նոր նշանակումներ Կառավարությունում
02.09.2026 | 13:05
Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 12:54
Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում
02.09.2026 | 12:45
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ
02.09.2026 | 12:34
Լևոն Մովսիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
02.09.2026 | 12:14
Ժոզե Մոուրինյոն նոր կարգապահական կանոն է սահմանել «Ռեալում»
02.09.2026 | 12:11
Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին//Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց. ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ

Պարո՛ն Սաֆարյան, ՄԻԵԴն ընդդեմ Հայաստանի աննախադեպ որոշում է կայացրել՝ ՀՀ Կառավարությանը պարտավորեցնելով քաղաքացի Յուրի Վարդանյանի վճարել 1.600 մլն եվրո։ Խոսքը Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին Բուզանդի 13 հասցեի բնակչի տունն ու հողատարածքը գերակա շահ ճանաչելու և նրան չնչին փոխահատուցում տրամադրելուն է վերաբերում։ Ինչպե՞ս եք գնահատում ՄԻԵԴի այս վճիռը։

– Վճիռն աննախադեպ չէ այն առումով, որ Հայաստանի դեմ, ցավոք, բավական հաճախ են վճիռներ կայացվել և խախտումներ արձանագրվել, ընդ որում՝ խոտանելով ամբողջ դատական համակարգը՝ առաջին ատյանից մինչև վերջին ատյան։ Ձեր նշած այդ վիճռն աննախադեպ էր փոխհատուցման չափի առումով՝ 1.600 մլն եվրո, որը Կառավարությունը պետական բյուջեից, այսինքն՝ հարկատուներիս հաշվին պետք է վճարի այն դատական աղետի համար, չեմ խուսափում այդ բառն օգտագործել, դատական այն աղետների պատճառով, որոնք եղել են 2000-ականներին՝ այն ժամանակվա անհագ, ոչնչից չկշտացող Հայաստանը խոպան դարձրած իշխանության կողմից։ Դա կազմակերպված հանցավորություն էր, հիմա էլ երբ հիշում ես, փշաքաղվում ես՝ Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանով, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանով, վարչապետ Անդրանիկ Մարգարյանով, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանով, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանով և ամբողջ դատարաններով գործում էր մի պատ, երբ ՀՀ քաղաքացին ունակ չէր իրեն և իր ընտանիքը պաշտպանել: Հարյուրավոր ընտանիքներ են դուրս եկել այդ անիծված Հյուսիսային պողոտայից՝ փոխհատուցումներից դժգոհ, այնտեղ հսկայական գումարներ լվացվեցին և այլն, անունն էլ դրվեց տնտեսական աճ, որն ապահովել է Ռոբերտ Քոչարյանը։ Դա իրականում այդ կազմակերպված հանցավոր գործունեության երկրորդ չպատժված մասն է։ Այժմ ունենք այդ վճիռը, որն ինձ նյարդայնացնում է։

Ինչպե՞ս պետք է լուծվի այս խնդիրը։

– Երբ «Ժառանգություն» խմբակցության կազմում ԱԺ պատգամավոր էի, նայելով ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի դեմ կայացված վճիռները և այն նախադեպը, որ ստեղծվեց ՀՀ-ում նոտարների համար, որոնք իրենց անձնական գույքով են պատասխանատու կնքած գործարքների օրինականության համար, շրջանառության մեջ դրեցի օրինագիծ, որով այն դատավորները, որոնց որոշումների պատճառով Հայաստանի դեմ վճիռներ կկայացվեն, իրենց անձնական գույքով փոխհատուցեն:

Այժմ Էդմոն Մարուքյանն է նման առաջարկ ներկայացնում, բայց դա լուծում կլինի՞, չե՞ն կաշկանդվի դատավորները։

– Դատավորները պետք է կաշկանդվեն՝ օրենքի շրջանակից դուրս չգալու համար: Ես ուզում եմ, որ դատավորները կաշկանդված լինեն, բայց ոչ թե օրվա իշխանությամբ, այլ օրենքով։ Այո՛, նրանք պետք է վախենան, որ իրենց կայացրած որոշումները կարող են բողոքարկվել և դառնալ խնդիր հենց իրենց համար:

Այսինքն՝ դա լուծում համարում եք:

– Իհարկե՛: Անկեղծ ասած, երբ մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանն իր հայտնի ելույթում դրեց անցումային արդարդատության, վեթինգի, ըստ այդմ՝ նաև առաջադրեց ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դեմ որոշումները որպես չափանիշ, ես ուրախացա և այժմ սպասում եմ, որ որևէ մեկն այդ խնդիրը դնի: Չի կարելի անպատժելիության դաշտում գործել։ Ես գտնում եմ, որ այդ 1.6 մլն-ը պետք է վճարեն Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գևորգյանը, Երվանդ Զախարյանը, Դավիթ Հարությունյանը, Արման Մկրտումյանը։ Հիմա պետք է ձև գտնել, որպեսզի այդ գումարները նրանք փոխհատուցեն: Մինչ Կառավարությունն այդ որոշումն ընդունի, պետք է այդ բեռը դրվի տվյալ ժամանակի պատասխանատու պաշտոնյաների վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան