Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկել

Լուրեր

08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

Իրանը հաջողությամբ ավարտել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկումը: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով ամերիկյան Fox News հեռուստաալիքը:

«Մենք ծանոթ ենք Իրանի կողմից արձակված հրթիռի մասին հաղորդագրություններին: Առայժմ այլ մեկնաբանություն չունենք»,- Fox News-ին ասել է ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Շահաբ 3» հրթիռն է փորձարկվել: Այն անցել է ավելի քան 965 կմ՝ երկրի հարավից հասնելով Թեհրանի մերձակայքում գտնվող շրջաններից մեկը:

Ամերիկյան աղբյուրները նաև նշում են, որ «Շահաբ 3» հրթիռը վտանգ չի ներկայացնում նավագնացության և ամերիկյան ռազմաբազաների համար: Հետախուզության աղբյուրների համաձայն՝ փորձարկումը հրթիռի հեռահարությունն ու հստակությունը բարելավելու ուղղությամբ աշխատանքի շրջանակում է իրականացվել:

Անցյալ տարվա դեկտեմբերին Die Welt-ը, վկայակոչելով եվրոպական հատուկ ծառայությունների տվյալները, հաղորդել էր, որ Իրանն ընդլայնում է հրթիռային ծրագիրը: Այդ նպատակով Թեհրանը կրկնապատկել է փորձարկումների թիվը: Նշվում է նաև, որ «Շահաբ 3»-ի գործողության շառավիղն առնչվում է Եվրամիության հարավ-արևելյան մի շարք երկրներին: