Կարեն Նազարյանը համատեղության կարգով նշանակվել է Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում ՀՀ դեսպան
Քաղաքականություն
26.07.2019 | 13:22ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը համատեղության կարգով, նշանակվել է Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան):