Ղազախստան մեկնելու եմ աշխարհի քառակի չեմպիոն դառանալու համար. Արթուր Ալեքսանյան

Լուրեր

30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
Բոլորը

Տոկիո-2020-ին մնաց ուղիղ մեկ տարի։ Մեկ տարի անց Ճապոնիայի մայրաքաղաքում աշխարհի  հարյուրավոր  երկրների հազարավոր մարզիկներ կպայքարեն բաղձալի՝ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար։ Տոկիո-2020-ի մեկնարկից ուղիղ մեկ տարի առաջ ՀԱՕԿ լրատվականը զրուցեց Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հետ. գրում է ՀԱՕԿ կայքը:

Արթուրը չէր հիշում, որ խաղերի մեկնարկին մնացել է ուղիղ մեկ տարի, չնայած որ ամիսը հիշում էր․

«Գիտեի, որ  Օլիմպիական խաղերը մեկնարկելու են հուլիսին, բայց կոնկրետ  օրը չէի հիշում»,-ասաց նա։

Տոկիո-2020-ը Արթուրի 3-րդ Օլիմպիական խաղերն են։ Նա  պատմում է, որ բոլոր խաղերին էլ նույն կերպ է պատրաստվում․

«Այս անգամ միակ առանձնահատկությունն այն է, որ    խաղերին արդեն Օլիմպիական  չեմպիոնի կարգավիճակում պետք է գնամ»:

Այն հարցին, թե արդյո՞ք դա ավելի պարտավորեցնող է, նա պատասխանեց․

«Կապ չունի Օլիմպիական խաղեր են, աշխարհի, թե Եվրոպայի առաջնություն, ինձ համար բոլորն էլ շատ պարտավորեցնող են, քանի որ  բոլորը միայն ոսկե մեդալի ակնկալիք ունեն ինձնից»:

2018 թվականի աշխարհի առաջնությունում պարտությունից հետո Մինսկում տեղի ունեցած Եվրոպական խաղերում հաղթանակը Արթուր Ալեքսանյանի առաջին լուրջ հաջողությունն էր։ Արթուրի հաղթական վերադարձը վերջ դրեց այն խոսակցություններին, որ հայ ըմբիշը  կորցրել է երբմենի որակները և այլևս նրա համար պայքարելը շատ բարդ է լինելու.

«2018 թվականին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնության ժամանակ վնասվածքս  շատ է խանգարել ինձ։ Այն խոսակցություններին, թե այլևս առաջվանը  չեմ, ուշադրություն էլ  չեմ դարձնում, ես գիտեմ, ներքուստ զգում եմ, որ  կարող եմ և շարունակելու եմ գոտեմարտել։ Եվրոպական խաղերում հաղթանակս ապացույց էր, որ շատ անտեղի են այդպիսի խոսակցությունները և կարծիքները»:

Մինչ Եվրոպական խաղերի մեկնարկը Արթուր Ալեքսանյանը մասնակցել էր Ղազախստանում կայացած միջազգային մրցաշաարի և հաղթել էր։ Հայ ըմբիշը շեշտում է, որ դա նույնպես ուժեղ մրցաշար էր․

«Ղազախստանի մրցաշարը, միջազգային մրցաշարերի մեջ համարվում է ամենաուժեղներից մեկը: Այնտեղ ես նույնպես հանդիպել եմ հիմնական մրցակիցներիս և հաղթել»:

Մինսկում կայացած բոլոր գոտեմրատերից Արթուրը առանձնացրեց առաջինը․

«Ինձ  համար ամենադժվարը  միշտ առաջին գոտեմարտն է  ստացվում,  դրանից հետո ավելի բացվում եմ, իսկ առհասարակ կարող եմ նաև եզրափակիչը առանձնացնել»:

Սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում տեղի կունենա  վարկանիշային աշխարհի առաջնությունը։ Այդ առաջնությանը  Օլիմպիական չեմպիոնը պատրաստվում է  թիմի հետ։ Այս պահին նրանք գտնվում են մարզումային ծանրաբեռնված փուլում։ Խոսակցության վերջում հայ ըմբիշն ասաց, որ  էական չէ, թե ում կհաղթի  աշխարհի առաջնությունում (2018 թվականին նա  կիսաեզրափակչում պարտվել էր  Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին), կարևորը վերջնական արդյունքն է․

«Ղազախստան եմ մեկնելու, ոչ թե աշխարհի չեմպիոնի տիտղոսը հետ բերելու, այլ  աշխարհի քառակի չեմպիոն դառանալու, իսկ թե այդ ճանապարհին ում կհաղթեմ, ինձ համար կարևոր չէ»,- խոսքը եզրափակեց նա։